«Փյունիկ»-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնականհաղորդագրություն է տարածել:
Ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների ևոստիկանության աշխատակիցների միջև։
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի միքանի ֆուտբոլիստներ։
Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում էոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել«Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն ենունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանումիրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածածհայտարարությունները։
«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի նախաքննության ընթացքին»: