Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Կոմիտասի արձանի պղծումը ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի քաղաքականությունն է. Կարեն Խուրշուդյան

Այսօր հայտնի դարձավ, որ Փարիզի կենտրոնական թաղամասում, բոլոր խաչմերուկների սրտում գտնվող՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշ հանդիսացող Կոմիտաս վարդապետի հուշարձանը պղծվել է։ Այդ մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արդեն խստորեն դատապարտող գրառում է կատարել՝ մասնավորապես շեշտելով. «Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։

Yerkir.am-ի հետ զրույցում Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, որը համայնքում հայկական հարցերով զբաղվող ակտիվ  անդամ է, ասաց, որ սա ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի ձեռագիրն է: «Հայոց ցեղասպանության խորհրդանիշ հանդիսացող Կոմիտասի արձանի պղծումը Թուրքիայի կառավարության հրահանգներով իրականացվող, ինչպես նաեւ ֆինանսավորվող վանդալիզմներից է, որոնք նպատակ ունեն խաթարելու Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ինֆորմացիայի տարածումը։ Կոմիտասի արձանի պղծումը ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի քաղաքականությունն է, որին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող  խորհուրդն արդեն անդրադարձել է՝ շեշտելով, որ այս բոլոր արարքների հետեւում կանգնած է Թուրքիայի կառավարությունը»,- ասաց Կ․ Խուրշուդյանն ու այս ամենը բնորոշեց այսպես. «Նման գործողությունները ծառեր են, որոնք անտառ են թաքցնում»։

Զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Ֆրանսիայի տարածքում հայկական սրբավայրերի կամ հուշարձանների պղծման դեպքեր վերջին տարիներին հաճախ են գրանցվել: «Թեև նման դեպքեր շատ են գրանցվել, որ պղծվում կամ վնասվում են Հայոց ցեղասպանության հուշարձանները, բայց Մարսելում դեռեւս կենտրոնական հուշարձաններ չեն պղծվել։ Օրինակ՝ Լիոնում վեց անգամ արձանագրվել է նման դեպք, վերջինը 2020 թվականի մարտի 14-ին էր։ Դրանից առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Բանդոլ քաղաքի հուշարձանը։ Իսկ 2017 թվականի նոյեմբերին Վիեն քաղաքում երկու անգամ է պղծման դեպք անձանագրվել՝ նոյեմբերի 2-ին եւ 4-ին։ Իսկ 2014 թվականին հուլիսի 3-ին էլ Վիլորբան քաղաքում»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, Կ․ Խուրշուդյանի հաղորդմամբ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայամետ է ու հնարավորինս արագ քայլեր կձեռնարկի արձանի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար։ Բայց, ըստ նրա, այս վանդալիզմի կողքով պետք չէ անտարբեր անցնել: «Այս պղծման դեպքը, որպես այդպիսին, անիմաստ չէ, սա մեծ նշանակություն ունի, նրանք ուզում են պատմությունը գրել իրենց ուզած ձեւով, բայց այս անգամ՝ ոչ թե թուրքերենով ու իրենց երկրում, այլ ուզում են այդ ձեռագիրը շարունակել Եվրոպայում՝ տարբեր լեզուներով, ֆրանսերենով՝ Ֆրանսիայում, գերմաներենով՝ Գերմանիայում եւ այլն»,- ասաց Կ. Խուրշուդյանը։

Նա համոզված է, որ Կոմիտասի արձանի պղծման դեպքն ուղիղ կապ ունի ոչ միայն տավուշյան վերջին դեպքերի հետ, այլ նաեւ 3 կարեւոր ուղղությունների: «Առաջինը՝ Թուրքիայի ներգրավվածությունը եվրոպական կյանքում։ Երկրորդը՝ Թուրքիայի ստրատեգիական հարաբերությունների կարգավորումը Եվրոպայում եւ աշխարհում՝ փոքրիկ «զզվեցնող» քայլեր իրականացնելով թուրք ծայրահեղականների կողմից։ Ընդ որում, նրանցից մեկին տավուշյան դեպքերի կապակցությամբ ատելություն քարոզելու համար հիմա Ֆրանսիայում պետք է դատեն։ Եվ երրորդ ուղղությունը՝ որ պանթյուրքիզմն իրականացնի  համաթուրքական քաղաքականություն, այսինքն՝ ջնջի պատմությունը եւ, Ադրբեջանի հետ եղբայր դառնալով, Արցախը վերցնի մեզնից ու մերժի Ցեղասպանությունը։ Ինչպես նաեւ աշխարհում ունենա իր ստրատեգիական ֆինանսական կարեւորագույն խարիսխները՝ հունական կղզիներում, Լիբիայում, Եվրոպայում գրավելով կարեւորագույն տեղ։ Իսկ Եվրոպայում ոչ միայն գրավում է կարեւորագույն տեղ, այլև սադրում է կառավարություններին՝ ասելով՝ եթե ինձ չտաք այսքան միլիարդ, ապա այսքան էմիգրանտ կուղարկեմ ձեզ։ Դառնալով միգրանտների զսպող սահմանը, որպեսզի նրանց չլցնի Եվրոպա, միլիարդներ է կորզում եվրոպական բյուջեներից, որն արդեն հասել է 6 միլիարդի»,- արձանագրեց Խուրշուդյանն ու, անդրադառնալով այս տարվա հուլիսին Ֆրանսիայում «Գորշ գայլեր»-ի կողմից իրականացված՝ ատելության կոչերով ցույցերին, մանրամասներ ներկայացրեց. «Ահմեդ Սեթինը 2020 թվականի հուլիսին իր աջակիցների հետ, Թուրքիայի կողմից Ադրբեջանին տված օգնության հետեւանքով, Ֆրանսիայում ցույցեր իրականացրեց։ Ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի միջոցով ռասայական ատելություն պարունակող արտահայտություններ արեցին, որի համար հիմա հայ համայնքը եւ կազմակերպությունները դատի են տվել այդ տղային՝ ռասայական ատելություն տարածելու համար։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Էրդողանը 5 ժամանոց անձնական ժողով է անցկացրել, որպեսզի աշխարհում ոչնչացնի հայկական հարցի  ակտիվիստներին՝ սկսած Եվրոպայից։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր անհանգստությունն է արտահայտում Թուրքիայի նախագահի կողմից ղեկավարվող այս քայլի կապակցությամբ»։

Բանախոսի դիտարկմամբ՝ ֆրանսիական հասարակությունը միամիտ չէ, եւ բոլորը, այդ թվում՝ բարձրաստիճան այրերն ու լրատվամիջոցները, դատապարտում են Թուրքիայի ամբիցիաները, նույնիսկ՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու քայլը: «Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ Թուրքիան ոչ միայն մարտահրավեր նետեց ողջ աշխարհին, այլև ռեալ քայլերով ապացուցեց, որ իրականացնում է պանթյուրքիզմ, որի հետեւանքով ուզում է՝ ամեն գնով թուրքերը տեղական իշխանության մարմիններում հստակ պաշտոններ զբաղեցնեն, դառնան պատգամավորներ եւ ռեալ կերպով ներգրավվեն եվրոպական կյանքում։  Օրինակ՝ երեկ Բունդեսթագի դիմաց դիմակ կրելու եւ կորոնավիրուսի դեմ պայքարի հակաքարոզի ընթացքում ամենամեծ ծածանվող դրոշը Թուրքիայինն էր, այսինքն՝ այս պետությունն ամեն գնով գնում է ստաբիլության դեմ։ Իսկ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելն ինքնին  մեծ սադրան է Եվրոպայի եւ մարդկության հանդեպ, դրանով նա քայլում է քրիստոնյաների հետքերի վրայով։ Ամեն գնով տարածելու է  իր համաթուրքական ծրագիրը, որպեսզի կարողանա համաշխարհային քաղաքականության մեջ ունենալ դեր, որպեսզի օգտվի Միջերկրական ծովի ափերից, գազից, նավթից, Հունաստանից կղզիներ գողանալուց, չհաշված՝ Լիբիայում իր զբաղեցրած դիրքից։ Այսինքն՝ ամեն գնով փորձում է խաղալ երկու պարանների վրա, որպեսզի ավելի շատ իր շահը գործադրի։ Ֆրանսիայի նախկին եւ ներկայիս իշխանությունները, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների ղեկավարներ ու հասարակական, քաղաքական գործիչներ դատապարտում են ծայրահեղական թուրքերի կողմից իրականացվող գործողությունները հայկական համայնքի եւ, առհասարակ, հայերի նկատմամբ, որոնք ատելություն են սերմանում եւ հայկական համայնքը վերցրել են թիրախի տակ։ Ինչպես նաեւ՝ համայնքում եղած ակտիվ անձանց, որպեսզի, այսպես ասած, Թուրքիայի ղեկավարության կողմից եկող քաղաքականությունն իրականացնեն։ Սա Էրդողանի վարած ռեալ քաղաքականությունն է Ադրբեջանի կողմից տավուշյան դեպքերից հետո։ Հայ համայնքի խնդրանքով հարցը Ֆրանսիայի կառավարության ուշադրության կենտրոնում է պահվում»,- հայտնեց Կարեն Խուրշուդյանը։

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>