Պետությունը պետք է երաշխավորի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը. Արման Բաբաջանյան
«Տեղեկացնում եմ, որ երեկ տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է աջակցել «Ստամբուլյան» կոնվենցիայի՝ իշխանությունների կողմից վավերացմանը։
Մենք գտնում ենք, որ անկախ սեռային կողմնորոշումից անձը պետք է պաշտպանված լինի ընտանեկան բռնությունից։ Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում։
Լիահույս ենք, որ իշխանությունները չեն տրվի տարրատեսակ շահարկումներին և լիարժեք կընդունեն կոնվենցիան։
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»:
Ինչպես հայտնում է Analitik.am կայքը նյութը վերցված է Ա1+ լրատվականի կայքից, որն ավելի ուշ անհասկանալի պատճառներով հեռացրել է այն: