Մոտ տաս րոպե խոսեցինք լամինատից, հասանք տեղ։ Անցավ կես ժամ, FB-ն բացեցի, միանգամից լամինատի գովազդ եկավ. մի խոսքով, 1984
Դիտել նաև
Երեկ ծանոթիս հետ տեղ ենք գնում, խոսք բացվեց տունը վերանորոգելուց, շուտով հասանք հատակների թեմային։ Զրուցակիցս լավ տեղյակ էր լամինատներից, ահագին հետաքրքիր բաներ պատմեց նորություններից, օրինակ՝ կողքերը մոմելը, որ եթե վրան ջուր կաթա, տակը չմտնի և այլն։
Այդպես մոտ տաս րոպե խոսեցինք լամինատից, հասանք տեղ։ Անցավ կես ժամ, FB-ն բացեցի, միանգամից լամինատի գովազդ եկավ։
Ընդ որում ես լամինատի վերաբերյալ ոչ մի բան չեմ փնտրել արդեն տարուց ավելի է, այդ բառը նույնիսկ չեմ օգտագործել վերջին առնվազն մեկ տարում։
Մյուս կողմից էլ՝ ՖԲ-ն շարունակում է համառորեն հերքել, որ մարդկանց զրույցներին ականջ է դնում + էդ անտերը հո հայերեն չի՞ հասկանում։ Թե՞ հասկանում է արդեն։

