Արայիկ Հարությունյանն ընդօրինակում է Նիկոլ Փաշինյանին
Դիտել նաև
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար
Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել
Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ միայն հնազանդորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլեւ ընդօրինակել է նրա գործելաոճը եւ պետությունը կառավարում է Ֆեյսբուքից՝ «լայվերի» ու գրառումների միջոցով։
Նրա որոշումներից շատերին ենթակաները տեղեկանում են սոցհարթակից, ավելին՝ անգամ նախարարների նկատողությունները, պաշտոններից ազատումը, ինչպես եղավ, օրինակ, Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարի դեպքում։ Իսկ Արցախում սա աննախադեպ է, երբ պետության ղեկավարը մարդ է ազատում պաշտոնից, եւ նա այդ մասին իմանում է Ֆեյսբուքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

