Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան

Վարորդական իրավունքից մինչև հարկային արտոնություններ. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը հանդիպել է լիբանանահայ ու սիրիահայ հայրենադարձներին. Տեսանյութ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀԳՄ-ի գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը:

Ըստ ՀԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:

 

Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշեցին իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կետերում.

  • Հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացում: Խոսքը ՀՀ օրենսդրության՝ հայրենադարձներին առավելապես շատ առնչվող դրույթների, ՀՀ պետական օղակների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների և այլնի մասին առավել պարզ և հասանելի հարթակների և մեխանիզմների ստեղծման մասին է: Ներկաները փաստեցին, որ շատ խնդիրներ առաջանում են իրազեկվածության պակասից, և հայրենադարձները շատ անգամ տարրական տեղեկություններ չունեն հայրենիքում իրենց առաջին քայլերի, առաջնային իրավունքների ու պարտականությունների մասին:
  • Սիրիայից և Լիբանանից հայրենադարձվածների շրջանում սուր կերպով առկա է ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերման հարցերը: Խնդիրն այն է, որ, միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում  հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական: Իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է բազմաթիվ դժվարությունների հետ՝ սկսած լեզվականից (քննական հարցաշարերն ու հարցատոմսերը արևելահայերեն են), մինչև մի քանի անգամ կտրվելու բերմամբ զգալի գումարների վատնում, որի հնարավորությունն այսօր գրեթե չունեն նրանք: Հայրենադարձները պահանջում են պետական պատկան օղակներից՝ հատուկ ընթացակարգերով դյուրացնել ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթացը: Հարցն առավելապես կարևորվում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ շատերն իրենց կեցությունն ու առաջին քայլերն անելու համար ցանկանում են աշխատել որպես տաքսու կամ բեռնափոխադրամիջոցների վարորդներ:
  • Հայրենադարձներին մտահոգում են նաև մի շարք երևութներ, որոնք ոչ միայն հոգեբանական, այլև նյութական իմաստով ունեն բացասական ազդեցություններ: Ըստ նրանց՝  հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ վարձակալը կամ ծառայություններից օգտվողը սփյուռքահայ է: Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց, որ Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում սփյուռքահայ լինելու համար վիրավորել են երեխային, ինչի պատճառով ինքը երեխային հանել է այդ դպրոցից:
  • Հայրենադարձների համար առանձնակի դժվարություններ են ստղծվել այն բանից հետո, երբ Լիբանանում և Սիրիայում փոշիացվել է իրենց ունեցվածքը, ինչից այս կամ այն կերպ մինչ այդ իրենք օգտվել են ՀՀ-ում բնակվելիս: Խնդիրն առաջացել է ինչպես Լիբանանում տեղի ունեցած վերջին պայթյունի, այնպես էլ դրան նախորդած դրամի արժեզրկման և տնտեսական ծանրագույն իրավիճակի ստեղծման պատճառով:
  • Հայրենադարձների մոտ, բնականաբար, սուր կերպով առկա է աշխատանք չունենալու, սոցիալական և կենցաղային դժվարություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Հարցը փոքր – ինչ կարող է մեղմվել պետության կողմից տրվող հարկային որոշակի արտոնությունների դեպքում: Սույն առաջարկը ևս որոշվեց անհապաղ կերպով բարձրացնել պետական պատկան օղակների առջև:
  • Հայրենադարձների շրջանում կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերաբնակվել Արցախում: Չնայած որոշակի աշխատանքներին, այդուհանդերձ, դեռևս առկա են բազմաթիվ նյութական և այլ բնույթի դժվարություններ այս ուղղությամբ ևս: Ներկաներն այս հարցը ևս խնդրեցին բարձրացնել ՀՀ և Արցախի համապատասխան պետական կառույցների առջև:

 

Ամփոփելով մատնանշված խնդիրները՝ հայրենադարձները փաստեցին, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է:

 Վ. Սարգսյան

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>