Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում
Ռուս երգիչ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է թոքաբորբ ախտորոշմամբ: Այդ մասին երգիչը տեղեկացրել է ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ: Նա խոստովանել է, որ վերջին համերգներից մեկի ժամանակ բեմ է բարձրացել բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ:
«Յալթայում նավակով զբոսնում էի, մրսեցի, հիվանդացա, իսկ, ընդհանուր առմամբ, Պիտերում ես արդեն ջերմում էի»,- ասել է Բիլանը:
Նա նշել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:
Zham.am