Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան

Այս ամբողջ գործընթացը հակաիրավական է և ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն․ Դավիթ Հարությունյան. Տեսանյութ

Մի մասին ծանոթ եմ, մի մասին՝ ոչ, բայց դա ամենևին դեր չի խաղում և չի փոխում իմ գնահատականը՝ այս ամբողջ գործընթացը հակաիրավական է և ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի մասնագետներ կընտրվեն ՍԴ դատավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության վերջերս ծավալված գործընթացի վերաբերյալ հարցին։

«Բանն այն է, որ յուրաքանչյուր իրեն հարգող իրավաբան, երբ համաձայնություն է տալիս մասնակցելու մի գործընթացի, որն, ըստ իս, բացարձակ ոչ լեգիտիմ և հակասահմանադրական է, սա արդեն մեծ խնդիր է։ Եվ ես կարծում եմ՝ իրեն հարգող իրավաբանը չպետք է այդ քայլին գնա։ Բայց, այնուամենայնիվ, մարդիկ կարող են այդ քայլը կատարել։ Զուտ մասնագիտական առումով, այո, ես համարում եմ՝ նրանք պատրաստված մասնագետներ են և կարող են այլ պայմաններում կատարել ՍԴ դատավորի առաքելությունը։ Բայց երբ դու մասնակցում ես գործընթացի, որը ոչ լեգիտիմ է, այստեղ արդեն ծագում են բազմաթիվ հարցեր՝ ինչպե՞ս դու կկարողանաս, և արդյո՞ք դու կկարողանաս երբևէ թոթափել այդ բեռը և կյանքի կոչել այդ բարձր առաքելությունը։ Ես կարծում եմ՝ խնդիը հանրային ճնշման մասին չէ, շատ հստակ պարոն Ավետիսյանը ներկայացրել է՝ ինչու է հրաժարվում (իմ դիտողությունն, ի դեպ, համաձայնելու վերաբերյալ տարածվում է նաև պարոն Ավետիսյանի վրա), կարծում եմ՝ որևէ մեկի մոտ պատրանք չկար, թե ինչ է ակնկալվում այդ դատավորներից, այնպես որ ընդհանուր պատկերը անփոփոխ է»։

Իրավասու մարմինների կողմից ՍԴ դատավորներ առաջադրելու հերթականությունը փոխելու հարցի վերաբերյալ Դավիթ Հարությունյանն ասել է, որ հերթականությունը տվյալ պարագայում դեր չի խաղում, որովհետև պետք է առաջադրեին երեք մարմիններ։

«Հաջորդականությունը իմաստ ունի միմիայն այն դեպքում, եթե առաջանում է մեկ թափուր պաշտոն և պետք է որոշել՝ ո՞վ է այս մեկ պաշտոնում թեկնածու առաջադրում։ Այնպես որ այս առումով որևէ խախտում չկա»,-ասել է արդարադատության նախկին նախարարը։

Հանրապետության նախագահը նորից առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածութունը, իսկ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատել է նույն իրավաբանին մեկ անգամ ԱԺ-ում մերժելուց հետո նորից առաջադրելու նախագահի դիրքորոշումը․ այս թեմայով Դավիթ Հարությունյանն ասել է, որ նորից նույն մասնագետին առաջադրելը Նախագահի իրավասությունն է․

«Ես չեմ պատրաստվում դատել, թե ինչու նախագահն ընտրեց այս կամ այն թեկնածուին։ Ինչ վերաբերում է այն անձի քննադատությանը, ապա ներեցեք, ես այդ աստիճան չեմ իջնի, որ ընդհանրապես քննարկման առարկա դարձնեմ իր որևէ խոսք»,-նշել է նա։

Դավիթ Հարությունյանը դրական է պատասխանել հարցին, որ անկախ հանգամանքից, թե ովքեր կընտրվեն ՍԴ դատավորներ, հետագայում հնարավոր է վիճարկել նրանց ցանկացած որոշում։

ՍԴ աշխատանքից ազատված դատավորների շանսերը ՄԻԵԴ-ում հաղթելու գնահատելու հարցին ի պատասխան, Դավիթ Հարությունյանն ասել է, որ անշնորհակալ գործ է գնահատել մարդկանց շանսերը որևէ դատական համակարգում․

«Բայց, ըստ իս, իրավիճակն այնքան ակներև է ցանկացած իրավաբանի համար, որ առանձնապես շանսեր գնահատելու խնդիր չկա»։

«Երբևէ որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ երկրում կարող է ձևավորվել նման քաղաքական հակամշակույթ, ինչպիսին ձևավորվեց մեր խորհրդարանում, երբ նախագահի առաջադրած մի քանի թեկնածուները մերժվեցին։ Սա հակաքաղաքական մշակույթ է։ Եվ երբ առկա են լինում նման երևույթներ, բնականաբար, մարդիկ սկսում են որոնել անհեթեթ իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ցավոք սրտի, մնում է փաստել, որ մենք ունենք հակաքաղաքական խորհրդարան, որը չի ընդունում քաղաքական մշակույթը։ Ես հասկանում եմ, որ նա կարող էր մեկ անգամ մերժել, բայց այն, ինչ տեղի է ունենում, խոսում է հստակ ձևավորված հակաքաղաքական մշակույթի մասին, Սահմանադրության էությունը չընկալելու մասին և այլն։ Եվ այս իրավիճակում լուծումներ պետք է փնտրվեն, միգուցե, թեև ես երբևէ չեմ համարել, որ մի որևէ բացասական երևույթի պատճառով, որը շատ տարօրինակ է, սա դուրս է բացարձակ որևէ նորմալ ընկալումներից, պետք է մտածել և փոխել սահմանադրությունը, որ շտկվի այդ սպեցիֆիկ իրավիճակը։ Պարոն Սարգսյանի առաջարկը (ոչ թե առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, այլ միանգամից առաջադրել) կարող է իրավունք ունենալ լինել քննարկման առարկա, կարող է այն ունենալ նաև բացասական կողմեր։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է արդարացված առաջնային մանդատ չունեցող անձի կողմից առաջադրումը։ Սա, անշուշտ, ունի բազմաթիվ թերություններ։ Այն մոդելը, որն այսօր գործում է, ես կարծում եմ՝ այն չէր ունենա որևէ թերություն, եթե նման ոչ քաղաքական մշակույթ չձևավորվեր խորհրդարանում»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է սահմանադրական ճգնաժամին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, ճգնաժամն առաջացավ, երբ նշանակվեց հանրաքվե։

«Ողջ պրոցեսը ոչ լեգիտիմ է, ուստի ես չեմ պատրաստվում այդ ոչ լեգիտիմ պրոցեսում փորձել ինչ-որ իրավական եզրահանգումներ անել»,-ամփոփել է արդարադատության նախկին նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>