Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան

Որտեղի՞ց է ծնվել գիրկապով տեքստ կարդացող այս նոր լուսավորիչը. նա չունի ասելիք և պետք է հեռանա». Սերժ Սրապիոնյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին. Տեսանյութ

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ կրթական չափորոշիչների ընդդիմախոսները ոչ միայն պահանջում են չափորոշիչները նորից կազմել, այլև պահանջում են չափորոշիչները կազմող խմբերից հրաժարվել, կազմել պրոֆեսիոնալների խումբ, որոնց անունները նախապես պետք է հայտարարվեն:

«Այդ մասնագետներն այնքան պետք է ճանաչված լինեն մտավորականության, ուսուցիչների, հասարակ մարդկանց շրջանակներում, որ նրանք իրավունք ունենան առնչվելու դպրոցական կրթության չափորոշիչների հետ»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ չափորոշիչներին կողմ ուսուցիչները նշում են, որ գրականության դեպքում շեշտը դրվում է երեխաների ինքնուրույն աշխատանքի վրա, և եթե մինչև այս գրականությունը ուսուցվում էր՝ որպես գրականության պատմություն, ապա հիմա շեշտվում են որոշակի հետաքրքրություններ, և, օրինակ՝ 6-7-8-րդ դասարաններում ծրագրերը մշակվել են՝ ըստ ժանրերի և աշակերտների հետաքրքրության, նա այսպես արձագանքեց.

«Այն ուսուցիչները, որոնք այդ տիպի անընդունելի միտք են արտահայտում, համոզված եմ, որ չափորոշիչներին ծանոթ չեն կամ շարունակում են նվագել տվյալ գերատեսչության թավջութակի լարի վրա: 6-7-րդ դասարանցի աշակերտները, որոնք դեռ ձևավորման փուլում են, ի՞նչ է նշանակում ինքնուրույնություն տալ՝ ընտրելու այնպիսի բարդ խնդիրների մեջ, ինչպիսին պատմության խնդիրներն են, որոնք դեռ ակադեմիական շրջանակներում բավականին վիճելի հարցեր ունեն, գրականության խնդիրների մեջ, արժեքայնությունն անարժեքությունից տարբերելու մեջ. այդ ո՞ր մանկավարժական գիտության կամ մանկավարժական մտածողության ճյուղի հիման վրա են այդպես դատում այդ ուսուցիչները: Այդ դեպքում նրանք չեն էլ հասկանում, որ կտրում են այն ճյուղը, որի վրա նստել են, որովհետև ուսուցչի դերակատարումը դրանով հավասարեցվում է զրոյի: Աշակերտը պետք է ուղղորդվի ուսուցչից: Սա երբեք չի նշանակում, որ աշակերտի ինքնուրույն մտածողության դեմ դավադրություն կա»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ ԿԳՄՍՆ-ն անում է առավելագույնը՝ ապահովելու երեխաների լուսավոր ապագան.

«Սա ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում է, որովհետև տասնամյակներ շարունակ այս փոփոխությունների դեմ պայքարողները մեզ տարել են դեպի խավար, հիմա խավարից ինչ-որ ձայներ են փորձում հանել, մենք խավարամիտներին կթողնենք խավարի մեջ»:

Սերժ Սրապիոնյանը նախարարի այս հայտարարության վերաբերյալ հետևյալն ասաց.

«Որտեղի՞ց է ծնվել գիրկապով տեքստ կարդացող այս նոր լուսավորիչը, որը 21-րդ դարում հանկարծ հայտարարում է, թե խավարամիտների բանակը դուրս է եկել լուսավորչական գործունեության դեմ, երբ ինքը գործունեություն ծավալում է միայն Ֆեյսբուքում: Ես դժվարանում եմ նախարար հասկացությունը Հարությունյան ազգանվան կողքին դնել, դրա համար երբեմն խուսափում եմ այդ բառակապակցությունից, բայց այդպիսի համառությամբ, այդպիսի անպատկառությամբ առաջ մղել մի գիծ, որին դեմ է ամբողջ մտածող հանրությունը, ես առաջին անգամ եմ հանդիպում իմ երկարատև կյանքի ընթացքում: Չի կարելի արհամարհել այն մտավորականության կարծիքը, որոնց ճնշող մեծամասնությունը, եթե հարմարվող չէ, ապա դեմ է այս քաղաքականությանը»:

Նա նկատեց՝ Արայիկ Հարությունյանը թող մեկ անգամ մտածի՝ ինչո՞ւ են մարդիկ համառորեն կառչած նրա հրաժարականի գաղափարից.

«Նրանք չե՞ն գիտակցում, որ կարող է Արայիկը գնա՝ ավելի վատը գա. նրանք դա շատ լավ գիտակցում են, բայց Արայիկն ինքն էլ չի հասկանում, որ կրթական համակարգը, սպորտի, մշակույթի, գիտության համակարգը քայքայողի խորհրդանիշի է վերածել: Այս խորհրդանիշը որ հեռանա՝ հաջորդ ամենավատը որ գա՝ կմտածի Արայիկի սխալների մասին, և որոշ իմաստով ավելի չափավոր սխալներ թույլ կտա: 2 տարվա մեջ գիտության մեջ ի՞նչ է արել, արե՞լ է մի բան, որն իր պաշտոնի թելադրանքն է, թող թվարկի: Ի՞նչը թվարկի, եթե ոչինչ չի արել, բացի իր ֆեյսբուքյան էջում ժպիտով հայտարարություններ անելուց և համառորեն այս ռեֆորմները, որոնց մասին, հուսամ՝ ինքը շատ էլ պատկերացում չունի, պետք է կիրառվեն դպրոցում համառ պնդումից: Չունի ասելիք և պետք է հեռանա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>