Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Բանակցային նոր ռաունդ է պլանավորվում Մնացականյանի և Բայրամովի միջև․ ինչո՞վ կավարտվի Լավրովի նոր փորձը

Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, վերջին օրերին ինտենսիվ շփումներ ծավալելով Ադրբեջանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը կատարեց իր երկրորդ պաշտոնական այցը։ Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է նրա առաջին հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և բանակցություններն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովը տեղեկացրել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը՝ նշելով, որ բոլորը միտված են աշխատել հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ։ Ուստի, ռուս նախարարի համոզմամբ, անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ՝ բանակցությունների կայուն գործընթացն ապահովելու համար։ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն կերպ կօգնի ստեղծել այդպիսի պայմաններ։ Լավրովը նաև նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում էին հաջորդ ամիս տարածաշրջան այցելել։

«Նախատեսվում էր նաև նախարարների շփում կազմակերպել։ Այդ ծրագրերի իրականացման համար պետք է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերն արդեն ոչ միայն՝ Ղարաբաղի ու հարակից շրջաններում, այլև՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ հուլիսին տեղի ունեցածն այլևս չի կրկնվի»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև ասել է, որ ԵԱՀԿ համանախագահությունը մշակել է մի շարք փաստաթղթեր` տարբեր մոտեցումների մանրամասներով, բայց միասնական մոտեցում չկա։

Նրա խոսքով՝ կա լուրջ բազա, և ցավալի կլիներ այն կորցնելը։ Լավրովը նշել է, որ պետք է խնդիրները լուծել` հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում։

Լավրովի կարծիքով՝ ինտենսիվ բանակցությունների համար նախ հարկավոր է համապատասխան մթնոլորտ ձևավորել։

Իր հերթին՝ Բայրամովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց առայժմ չի նկատվում, Բաքվում հույս ունեն, որ ՌԴ-ն իր ակտիվ դերակատարումը կունենա հակամարտության կարգավորման հարցում։ «Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը»:

Ավելի վաղ նա համանախագահներից երաշխիքներ էր պահանջել այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանը վարելու է, այսպես կոչված, առարկայական բանակցություններ։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բայրամովի մոսկովյան այցին զուգահեռ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ ըստ էության զուգահեռաբար Ադրբեջանում էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ով Ադրբեջանում փորձում էր «փարատել Ալիևի՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ունեցած մտահոգությունները» և շարունակել զարգացնել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մինչ Բաքու մեկնելը Մոսկվայում Շոյգուն հանդիպել էր ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը փորձեց մեկնաբանել, թե ինչ ծրագրեր ունի Մոսկվան Արցախյան հիմնահարցի կարգավորման ներկայիս փուլում, և ինչ է կատարվում Մոսկվա-Բաքու առանցքում այժմ։ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ արտառոց ոչինչ ըստ էության տեղի չի ունենում․ տեղի է ունենում այն, ինչ երևի թե սպասելի էր տավուշյան սահմանային բախումներից հետո։ Մոսկվան, որն առանցքային միջնորդ է, փորձում է կողմերի միջև շփման եզրեր գտնել և նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Այսինքն, նրա խոսքով, Մոսկվան փորձում է բանակցային նոր ռաունդ սկսել՝ անկանխատեսելի հեռանկարով, թեև վերջին շրջանում այս ուղղությունն ընդհանրապես դուրս է եղել Մոսկվայի ուշադրության կիզակետից, և Մոսկվան սկսում է քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով հակամարտության գոտում առկա վտանգները։

«Կոնկրետ միակ ծրագիրը, որը հստակորեն ուրվագծվում է, նախարարական հանդիպում անցկացնելու մտադրությունն է և հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարարի հետ ու հանդիպումն ադրբեջանցի պաշտոնակցի հետ, կարծում եմ՝ այդ թեմայի շուրջ է եղել առավելապես։ Մոսկվան այս պահին միայն այդ խնդիրը կարող է լուծել, քանի որ, եթե չլինի բանակցություն կամ հանդիպում, որևէ հարց հնարավոր չէ քննարկել, և եղան կոնկրետ հստակեցումներ ՌԴ ԱԳ նախարարի կողմից, որ հարկավոր է վերսկսել բանակցությունները և աշխատել ինտենսիվ, այս առումով որևէ փակ խաղաքարտ չկա։

Ինչ վերաբերում է կարգավորման կոնկրետ ծրագրերին, ապա Լավրովն ասում է, որ կան փաստաթղթեր, և դա կորցնել պետք չէ, իսկ ինչո՞ւ, որովհետև, բնականաբար, կողմերի և միջնորդների համար զրոյից սկսելը ժամանակի կորուստ կլինի։ ՌԴ ԱԳ նախարարը խոսեց նաև կարգավորման ձևաչափը փոխելու անընդունելիության մասին՝ ակնարկելով Թուրքիային, ինչը ևս կարևոր շեշտադրում էր, Մոսկվան դրանով ընդգծեց, որ Թուրքիայի հետ կարող է հարցը քննարկել՝ որպես տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիր, սակայն բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ։ Սա ինչ վերաբերում է Ռուսաստանին․ իսկ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններից ցանկանում են տարբեր բաներ՝ Ադրբեջանը ցանկանում է նստել սեղանի շուրջ և բանակցել այն հարցերի շուրջ, որոնք ինքն է ցանկանում, իսկ Հայաստանը ցանկանում է հրադադարի պահպանման երաշխիքներ, ինչն Ադրբեջանի համար անընդունելի է, և դա Ադրբեջանը համարում է ժամանակի վատնում, որում էլ ամիսներ առաջ մեղադրեց Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարին։

Իմ ընկալմամբ՝ աա է այն ամենը, ինչ տեղի է ունենում, և չի բացառվում, որ չհաջողվի կազմակերպել նախարարական հանդիպում, քանի որ կողմերի դիրքորոշումները կոշտ են։ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ իր օգտին՝ գործընթացը դուրս բերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից, դրա համար գործադրում է լուրջ ջանքեր, բայց կարծում եմ՝ փոփոխություններ ոչ մի ուղղությամբ առաջիկայում չեն լինի»,- ասաց նա։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց՝ կարևոր է հասկանալ, որ Մոսկվան կուլիսային քաղաքականություն չի վարում և այժմ միայն փորձում է կայունացնել իրավիճակը։

«Կարծում եմ՝ ձևաչափը պահպանելու, հրադադարի լայնամասշտաբ խախտում թույլ չտալու համար անհրաժեշտ են նախաձեռնություններ Մոսկվայի կողմից, և արվում է այն, ինչ հնարավոր է։ ՌԴ ԱԳ նախարարը չի ցանկանում, որ կորսվի այն, ինչին հասել են կողմերը 20-ից ավելի տարիների ընթացքում, քանի որ նոր գաղափարներ չկան, թե ինչպես կարելի է կարգավորել հակամարտությունը։ Այո, փաստաթղթեր եղել են, դա ասում է նաև ռուսական համանախագահությունը, սակայն չկա կոնսենսուս այդ փաթեթներից որևէ մեկի շուրջ։ Ու քանի որ դա չկա, նախարարն ասում է, որ հանդիպել է պետք և մեղմել կողմերի միջև սրված մթնոլորտը՝ տավուշյան սցենարը բացառելու նպատակով։ Ամենաբարենպաստ սցենարի դեպքում կողմերը կհանդիպեն հաջորդ ամսվա ընթացքում, իսկ բացասական սցենարների հավանականություն կա, բայց դրանք, կարծում եմ, համանախագահների համարժեք ուշադրության դեպքում կչեզոքացվեն»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>