Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը հակասում է Սահմանադրության անփոփոխելի սկզբունքներին և նահանջ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից․ Արամ Վարդևանյան

Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելուն։ Նա մասնավորապես նշել է, որ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումը պարզապես հակասում է Սահմանադրության անփոփոխելի նորմ սկզբունքներին՝ իրավական պետություն սկզբունքին և իրավունքի գերակայության սկզբունքին, քանի որ դասական իմաստով նահանջ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից։ Վարդևանյանի գրառումը՝ ստորև․

«Այսօր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը չափազանց կարևոր և առնվազն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար սթափեցնող՝ խիստ գնահատական է տվել։ Կիսելով իր կարծիքը ուզում եմ սահմանադրական-պատմական հանգամանք և կարճ իմ կարծիքը ներկայացնել։

Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը (վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելը) սկիզբ է առել հենց ԱՄՆ-ում ցանկացած սահմանադրագետի համար հասկանալի և հայտնի 1803 թվականի «Մերբերին ընդդեմ Մեդիսոնի» գործով։ ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը Ջոն Մարշալի նախագահությամբ առաջին անգամ Կոնգրեսի կողմից ընդունված ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և այդ պահից ծնվեց սահմանադրական վերահսկողությունը։

1803 թվականին ԱՄՆ Նախագահն էր լեգենդար Թոմաս Ջեֆերսոնը, իսկ Մերբերիի որպես դատավոր նշանակումը կայացրել էր պաշտոնաթող Նախագահ Ադամսը, իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ։ Մեդիսոնը հավատարիմ լինելով Ջեֆերսոնի մոտեցումներին չէր ապահովում Մերեբերիի նշանակումը։ ԱՄՆ Գերագույն դատարանը հակառակ գնալով իշխանությանը ճանաչեց վերջիններիս գործողությունների ոչ իրավաչափությունը և խնդրո առարկա իրավական ակտը ճանաչեց Սահմանադրությանը հակասող, ինչը բնականաբար առաջացրեց քաղաքական բավականին սուր քննադատություն։ Ավելին՝ Գերագույն դատարանի դատավոր Մեդիսոնը ըստ որոշ իրավագետների ուներ շահերի բախում, քանի որ անմիջական մասնակցություն էր ունեցել Մերբերիի նշանակման հարցում, որպես պաշտոնատար անձ 1801 թվականին, սակայն դա որևէ կերպ չստվերեց Մեդիսոնի գործողությունների ակնհայտ իրավաչափությունը։

Վստահ եմ շատերը այս ամենը կարդալով անալոգիաներ անցկացրեցին հենց վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետ հենց Հայաստանի Սահմանադրական դատարանի նկատմամբ, սակայն էականը, առանցքայինը կայանում էր նրանում, որ Սահմանադրական վերահսկողության ամերիկյան մոդելը սկզիբ է առել լրջագույն իրավա-քաղաքական կոնֆլիկտի արդույնքում և երբեք չի խաթարվել։ Գերագույն դատարանի դատավորներին այդ որոշումից հետո՝ վաղ կենսաթոշակի չեն ուղարկել կամ լիազորությունները չեն դադարեցրել։ Հենց այս ամենի համակցությունն է, որ Սահմանադրական արդարադատության ամերիկյան մոդելը՝ վճռաբեկության և սահմանադրական արդարադատության գործառույթները մեկ մարմնում միավորելու պայմաններում, գործում է արդյունավետ՝ դարերով։

Վերադառնանք Հայաստանի փորձին։ Ունենք մի իրավիճակ, որ օրինակ՝ Ազգային ժողովը գիտակցելով, որ Սահմանադրական դատարանը ենթակա, ստորադաս մարմին չէ և ՍԴ որոշումները կայացվում են Սահմանադրության գերակայության պահպանմամբ, նույնիսկ խախտելով Սահմանադրությունը չցանկացավ ստանալ ՍԴ դիրքորոշումը ենթադրյալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ունենք մի իրավիճակ, որ Սահմանադրական դատարանը 1996 թվականից ի վեր հազարավոր մարդկանց իրավունքներ է պաշտպանել և վերականգնել, այդ թվում ճիշտ կերպ հակադրվելով Վճռաբեկ դատարանին և նախապտվությունը տալով իրավունքի գերակայությանը։ Հենց այդ հակադրումների արդյունքում է, որ իրավունքը զարգացել է․․․։ Այս պայմաններում ինչ է առաջարկվում․ վերացնել այդ հազվադեպ, սակայն չափազանց կարևոր հակադրումը, վերացնել մարդու սահմանադրական արդարադատության իրավունքը․․․հանուն չեմ կարող ասել ինչի, սակայն վստահ կարող եմ ասել՝ ոչ իրավունքի գերակայության։

Որպես վերջաբան կասեմ հետևյալը․ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումը պարզապես հակասում է Սահմանադրության անփոփոխելի նորմ սկզբունքներին՝ իրավական պետություն սկզբունքին և իրավունքի գերակայության սկզբունքին, քանի որ դասական իմաստով նահանջ է իրավունքի պաշտպանության ստանդարտի տեսանկյունից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>