Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանն հրաժարական ուղարկել Արսեն Թորոսյանին

Մամուլում արդեն մի քանի օր է ինչ տարբեր վարկածներ են քննարկվում Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին: Նույնիսկ նշվում են կոնկրետ պատճառներ, բերվում վարկածներ, թե ինչ խոսակցություն է եղել վարչապետի և Արսեն Թորոսյանի միջև: Ինչքանով են հավաստի այս խոսակցությունները դժվար է ասել: Թորոսյանը ընդանրապես հերքում է բոլոր այս վարկածները համարելով այս ամենը հերհյուրանք: 

Իմաստ չունի վերլուծել, թե բոլոր այս խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ, քանզի փաստերի բացակայության պարագայում այս ամենը ավելի շատ կարող է նմանվել  բանբասանքի և ոչ ավելին:

Սակայն արժե քննարկել մեկ այլ հարց, իսկ կարո՞ղ է արդյոք Փաշինյանը այս պայմաններում հրաժարական ուղարկել Արսեն Թորոսյանին:

 Իհարկե խոսքը չի վերաբերվում սահմանադրական իրավունքին: Այստեղ ամեն ինչ պարզ է, եթե Փաշինյանը ցանկանա, ապա ցանկացած պահի կարող է իր մոտ հրավիրել Թորոսյանին և խնդրել, որ նա հրաժարական տա իր նախարարի պաշտոնից:

Խնդիրը կայանում է նրանում, թե կարո՞ղ է արդյոք Փաշինյանը այդպիսի քաղաքական որոշում կայացնել:

Բանն այն է, որ Թորոսյանն այսօր շարքային նախարար չէ, նա առողջապահության նախարար է մի երկրում, որտեղ կորոնաովարակի աղետ է տիրում: Ընդ որում  Հայաստանն այս հարցում գտնվում է խայտառակ վատ վիճակում: Մեր երկիրն արձանագրել է վատ իմաստով բոլոր խայտառակ ցուցանիշները ավելի քան 40 հազար հիվանդով և 1000-ից ավել մահերով: Այս ցուցանիշները չունեն, լավ իմաստով, Ադրբեջանն ու Վրաստանը իրար հետ միասին վերցրած: Իսկ նրանք մեր հարևան երկրներն են որտեղ հանրային բարքերը շատ չեն տարբերվում մերինից: իսկ դա նշանակում է, որ այս աղետի գլխավոր պատասխանատուն և պատճառը ներկայիս Հայաստանի իշխանությունն է, նրա կառավարման որակը: Այստեղից էլ առաջանում է հետևյալ հարցադրում, եթե այդպես է, ապա ինչո՞ւ մինչև հիմա երկրի առողջապահության նախարարը չի փոխվել:

Փորձենք պատասխաններ գտնել այս հարցին: Դիցուք Փաշինյանի հորդորով Թորոսյանը հեռանում է իր պաշտոնից: Այդ դեպքում հանրությունը պահանջելու է վերջինին պատասխանատվության կանչել 1000-ից ավել մահերի համար: Եթե իշխանությունը սկսում է պաշտպանել Թորոսյանին, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ  նա հեռացվեց իր պաշտոնից: Եթե իշխանությունը լռելյալ դիտում է, թե ինչպես է հանրությունը հարձակվում Թորոսյանի վրա, ապա արդեն իշխանությունից հեռացած Թորոսյանը կարող է «խոսել», որը, մեղմ ասաց,  շահավետ չի լինի նաև Փաշինյանի համար: Օրինակ, որ նա կարող է ասել, որ նախապես զգուշացրել էր վարակի տարածման վերաբերյալ իշխանությանը, իսկ վերջինս լուրջ չէր վերաբերբել այդ զգուշացմանը: Այստեղից պարզ կդառնա, որ զոհերի պատասխանատուն Թորոսյանը չէ: Կամ, որ , օրինակ, Թորոսյանը հայտնի, որ կորոնավարաքը ի հայտ է եկել, ոչ թե այս տարվա մարտին, այլ փետրվարին: Պատկերացնել նույնիսկ չարժե ասել, թե ինչ կլինի այդ դեպքում: Կամ, որ Թորոսյանը հայտարարի, որ ապրիլ, մայիս ամիսներին նա պահանջել է խիստ միջոցների դիմել վարակի կանխման համար, սակայն իր պահանջը տեղ չի հասել:

Այս ամենից պարզ է դառնում, որ եթե Թորոսյանը չուզենա, ապա Փաշինյանը նրան հրաժարական չի կարող ուղարկել: Իսկ դա նշանակում է, որ կոնկրետ Թորոսյանի մասով Փաշինյանը դարձել է «կաղ բադ» կարգավիճակով վարչապետ: Այսինքն` կորոնավարակի տարածումը «կաղ բադ է» դարձրել, ոչ միայն Թորոսյանին, այլև Փաշինյանին: Իսկ սույն փաստի արձանագրումը  խիստ վտանգավոր կարող է դառնալ Փաշինյանի համար մանավանդ այս իրավիճակում:

Ահա թե ինչու Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին քննարկումը թերի է իր հարցադրումով: Պետք է հետևյալ հարցադրումը լինի, թե ուզու՞մ է արդյոք Թորոսյանը այս իրավիճակում հեռանալ իշխանությունից, և եթե այո, ապա կարո՞ղ  նրա այդ քայլը մարսվել  հանրության կողմից, թե` ոչ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>