Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր»
10
Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ Ինչպես հասնել երաշխավորված խաղաղության (տեսանյութ) Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ձիերը Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը Ինչու Վենսին ոչ ոք չուղեկցեց Ծիծեռնակաբերդ. արարողակա՞րգ, թե՞ բացթողում Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ասֆալտ չկա, մարդիկ ցելոֆաններ են հագնում կոշիկներին (տեսանյութ) Բոլորը մեղավոր են, բացի ՔՊ-ից․ Երևանում ձյունը հալեց, խնդիրները՝ եռապատկվեցին (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Բանանը, «Վիվառո»-ի Վիգենը, Ալեն Սիմոնյանը և գերթանկարժեք ծախսերը (տեսանյութ) 365 օրից 314 օրը Երևանում փոշու քանակը նպաստում է քաղցկեղային հիվանդություններին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կյանքում 10 հոգու չղեկավարածները ուզում են հանրապետության առաջնորդ դառնալ. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր «մասկառադը» չի լուծում մանկապարտեզները վերադարձնելու խնդիրը․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա. Վեհափառ Հայրապետ Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել ՔՊ-ի փոսը (տեսանյութ) Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր «Առաջարկ Հայաստանին», Գագիկ Ծառուկյան. «Պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո՛ւնքն է կարևոր» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Մայր Հայաստանի» ակցիան Վենսի այցի կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար) ԱՄՆ փոխնագահը Երևանում է Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները կանխատեսումներից վատթար են․ Սուրեն Պարսյան

Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքներն ավելի վատթար են, քան ի սկզբանե կանխատեսվում էին, քանի որ իշխանությունները բոլոր փուլերում ուշացել են անհրաժեշտ միջոցառումների ընդունման հարցում, դրսևորվել է նրանց անլրջությունը և ինքնասիրահարվածությունը։ Այս մասին օգոստոսի 27-ին «Համաճարակի շրջանում պետության սոցիալական քաղաքականությունը․ այն քաղաքացիների շահերի շրջանակո՞ւմ է արդյոք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ երկիրը, տնտեսությունը և պաշտոնյաները ճգնաժամին բացարձակապես անպատրաստ էին, պետությունը միայն արձագանքել է համավարակի այս կամ այն հետևանքներին և նախազգուշական քայլեր չի նախաձեռնել, ինչի մասին շատ է խոսվել։ «Կառավարությունը հակաճգնաժամային ծրագրերով ծախսել է մոտ 150 մլրդ դրամ, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, քանի որ ի սկզբանե ընտրվել են ոչ այն ուղղությունները։ Հիմա Հայաստանը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, 7 ամսում տնտեսական ակտիվության անկումը կազմում է 6-7 տոկոս, որի հետևանքով առաջին հերթին տուժում են միջին դասը և բնակչության անապահով խավերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսը։ Իրավիճակը խորացնում է նաև այն, որ իշխանությունները սխալ ազդանշաններ են տալիս՝ խոսելով, օրինակ, ճգնաժամից դուրս գալու հավանական ժամկետների մասին»,-շեշտեց փորձագետը։

Նա նշեց, որ Հայաստանում, ըստ էության, գործում է «ուժեղ իշխանություն-թույլ պետություն» մոդելը, որը ճգնաժամերի շրջանում երկրի համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ «Մինչև կորոնավիրուսը ամբողջ աշխարհում որոշ խմբեր ակտիվորեն առաջ էին մղում այն թեզը, որ պետությունը հնացել է, և միջազգային կառույցները, ինչպես, օրինակ, Եվրոպական միությունը, կարող են ավելի արդյունավետորեն լուծել համակարգային հարցերը։ Համավարակը, սակայն, վառ ցուցադրեց ուժեղ ազգային պետություն ունենալու պահանջը»,- ամփոփեց Պարսյանը։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>