Ադրբեջանական տիրույթում մի հետաքրքիր լուսանկար է հայտնվել
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը
«Ադրբեջանական տիրույթում մի հետաքրքիր լուսանկար է հայտնվել։ Հուլիսին սպանված՝ Ադրբեջանի զինված ուժերի գեներալ Փոլադ Հաշիմովը կանգնած է Տ-72 տանկի վրա և դրա վրա ինչ-որ բան է դիտարկում։ Տանկը խոցված է, կամ էլ թաքստոցին շատ մոտիկ հեռավորության վրա արկ կամ հրթիռ է պայթել, քանի որ աշտարակի վրա բավական չափով հող կա թափված, իսկ նշանառուի «լյուկը» սևացած է։
Լուսանկարը 2016-ի ապրիլից չէ, քանի որ Հաշիմովը գեներալ-մայորի ուսադիրներով է, իսկ գեներալի կոչումը նա ստացել է 2019-ի հունիսին։ Լուսանկարը հավանաբար արվել է 2020-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։ Նշեմ, որ Հաշիմովն սպանվել է հուլիսի 14-ին»։

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

