Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր
3
Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան Թևանյանի գործում պետական գաղտնիքի առարկա չկա Պուտինի Ապտակը Փաշինյանին դեռ տեղ չի հասել․ հունիսի 7-ին անսպասելի զարգացում կարող է լինել Պատերազմ Արցախում
Մի՛ ստեք ժողովրդին՝ ոչ մի տեղ էլ չե՛ք կարողանալու տանել ապրանքները, կործանում եք մեզ. Հարությունյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿ Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ Հարգելի՛ քաղաքացիներ, վճռորոշ է լինելու ամեն մի քվե ՔՊ-ապաշտ գործարարները «ախպերանում» են թուրքերի հետ, «քավորը» Փաշինյանի ԱԳՆ-ն է 3 պատճառ՝ ինչպես է Նիկոլը պարտվելու հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան ԵՄ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից նռան, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արարատում է Թևանյանին կալանավորեցին որդու «Վերջին զանգի» օրը, դա զազրելի է «Պատրաստվո՞ւմ եք դիմակայել նոր հարձակումներին». լրագրողը՝ Գարեգին Բ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ասուլիսը Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գինը. Վոլոդին Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ. Գագիկ Ծառուկյան Դուք կանգնել եք արտաքին թշնшմnւ դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնшմnւ դեմ. Բագրատ Սրբազանը՝ տավուշցիներին ԲՀԿ նախընտրական հանդիպումը Արտաշատում Դու խելագարվել ես՝ Թրամփի և Նեթանյահուի միջև լարված խոսակցությունից արտահոսք է եղել Հունիսի7-ին՝ համար 7-ին Թևանյանի ամբողջ գործն ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա է կառուցված․ սա լռեցնելու փորձ է․ փաստաբան ՔՊ-ի գահավիժումը. սոցիոլոգ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մասիսում է Նիկոլը հուշել է․ մտնելու են աշխատասենյակ և «սիրով» դուրս հրավիրեն իրեն․ Հայկ Նահապետյան Սա բացահայտ ընտրակաշառք առաջարկել է... Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է Փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաները ընդդիմության դեմ ավելի ու ավելի են ծավալվում Խուզարկում են «Հայաստան» դաշինքի շտաբները, նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը. Սաղաթելյան (վիդեո) Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն Ամենագլխավոր հետևությունը սա է. հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրական տեղամասեր Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները Վարկային գերության և բանկային ռեկետի մասին․ ճգնաժամի նախաշեմին. Անդրանիկ Թևանյան

Երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը․ հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար․ Սամվել Ֆարմանյան

Երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության և զանգվածային լավատեսության վերադարձի պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը: Հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

«Ինչու է պետք իշխանափոխության հասնել մինչև սահմանների բացվելը

Եթե ուզում եք ճշգրտությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ուշադրություն դարձրեք մեր միջին քաղաքացու` գյուղում, թե քաղաքում, ամենահաճախ հանդիպող ձևակերպումներին` 2018-ին, 2019-ին և այսօր:

2018-ի գարնանը միջին հայաստանցին ինձ ասում էր հետևյալը. «Հազիվ պրծանք ձեզնից: Ամեն ինչ լավ է լինելու: Երկիրը չթալանեն, մենք վարդի պես կապրենք»:

2019-ին այդ նույն միջին քաղաքացին ինձ ասում էր հետևյալը. «Նիկոլը չլիներ, պոլի փետ լիներ, հետևից գնալու էինք: Վիճակը տենց էր: Հա, մեծ բան չի փոխվել, բայց դե ժամանակ է պետք, հո 30 տարվա քանդածը երկու տարում չի՞ դզվի»:

Էսօր արդեն, 2020-ի ամռան ավարտին այդ նույն միջին քաղաքացին ինձ ասում է. «Է՜, ախպեր, ով էլ գա, մեր վիճակը նույնն է մնալու: Էդ իրենց վիճակն է փոխվում»:

Ասածս ի՞նչ է: 2018-ի հանրային մեծ լավատեսությանը հաջորդել է այսօրվա մեծ հիասթափությունը: Հիմա ժամանակն էլ չէ վիճել, թե որքանով է օրեցօր մեծ թափ հավաքող զանգվածային այս հիասթափությունը բնական ու սպասելի կամ ինչքանով է այն հետևանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու պետական կառավարման քրեստոմատիական ապիկարության:

Մեծ հիասթափությանը մեր պարագայում միշտ հաջորդում է, ցավոք, մեծ արտագաղթը: Էսօր սահմանները դեռ փակ են: Մենք չգիտենք, թե զանգվածային հիասթափության էս տեմպերով խորանալու դեպքում ինչ տեսք կստանա արտագաղթի նոր ալիքը, երբ սահմաններն արդեն բաց կլինեն: Դա կլինի անթույլատրելի արնահոսություն առանց այդ էլ արյունազրկվող մեր հավաքական օրգանիզմի համար:

Գուցե հետևությունս պարադոքսալ թվա, սակայն երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության և զանգվածային լավատեսության վերադարձի պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը: Հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար` զանգվածային արտագաղթի ևս մեկ մեծ ալիքի տեսքով: Մեր երկիրը, նրա օրգանիզմը դա արդեն կարող է չվերապրել...»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>