ՊԲ-ն պարզաբանում է Ղափանլը գյուղի ուղղությամբ կրակի՝ Ադրբեջանի հայտարարությունները
Դիտել նաև
Հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ․ ՆԳՆ
Թշնամին Վերին Շորժայի մոտ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
Փաշինյանի «խաղաղության» ճառերի նոր զոհերը. ադրբեջանական թուրքերը կրակում են Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են աշխատանքները
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշված հաղորդագրությունն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Ավելին՝ պաշտպանության բանակի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հադիսացել ու չեն հանդիսանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ գործողություններ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

