«Փլատակների տակ մնացած 3 քաղաքացիները դուրս բերվեցին». վարչապետ. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանը ունի պլան Բ. «Քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում»
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ
Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն
Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել
Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

