Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը կքննարկեն Ղարաբաղյան կարգավորման հարցը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում քննարկելու են արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանն ավելի քան երկու տասնամյակ կարևոր միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական հարևանությունը և ընդհանուր պատմությունը՝ այս հակամարտության լուծումն առաջնային նշանակություն ունի մեզ համար: ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվին է պատկանում աջակցել կողմերին՝ հակամարտությունը լուծելու հարցում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Օրակարգում նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են ներառված։ Բայրամովը հանդիպում կունենա նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմնի վերին պալատի փոխնախագահ Իլյաս Ումախանովի հետ։
Zham.am