Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է

Պատգամավորը պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրի իր ցանկացած արտահայտության համար. «Լիդիան Արմենիան» չի հրաժարվելու դատական հայցերից

«Լիդիան Արմենիայի» կողմից ակտիվսիտներին դատի տալու և պատգամավորների դեմ հայց ներկայացնելու մասին Aysor.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիայի» իրավախորհրդատու Արմեն Մելքումյանի հետ։

«Մի քանի տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձել է հանրորեն զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածող անձանց հետ աշխատել, հասկացնել, բացատրել նրանց, բայց հասկանալով, որ դա անիմաստ է, ու վերջիններս ոչ թե նպատակ ունեն վեր հանել կոնկրետ փաստ կամ իրականություն, այլ ընդամենը փորձ է արվում ամբողջությամբ սևացնել ընկերության գործունեությունը, հանրության մեջ տարածել ընկերության գործունեության համբավն արատավորող տեղեկություններ՝ մենք հրավիրում ենք նրանց դատարան, որպեսզի կոռուպցիայի մասին իրենց կողմից հնչեցրած արտահայտությունները կարողանան ապացուցել փաստերով ու համապատասխան տեղեկություններով», - ասաց նա։

Դիտարկմանը, թե ակտիվիստները բողոքում են, որ այդպիսով իրենց ուզում են լռեցնել՝ Արմեն Մելքումյանն ասաց, որ դատարանը դրա համար լավ հարթակ է, կարող են գալ, ապացուցել, «բայց փորձը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասը խուսափում է դատարան ներկայանալուց, դատարանում այդ ապացույցները ներկայացնելուց, որովհետև սրանք ընդամենը դատարկ խոսքեր են, որևէ հիմնավորվածություն, փաստերն չունեն»։

Անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հայցին, նրա հայտարարությանը, թե «Լիդիան Արմենիան» նախկին հանցավոր ռեժիմի օրոք կաշառքով է ստացել լիցենզիան՝ Արմեն Մելքումյանն ասաց, որ պատգամավորը որպես օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող անձ, ի տարբերություն այլ ակտվիստների, զբաղեցնում է բավականին բարձր պաշտոն և «պետք է ամբողջությամբ կրի պատասխանատվություն իր կողմից հնչեցված ցանկացած արտահայտության համար, որը մենք որակում ենք զրպարտություն»։

«Եվ Արման Բաբաջանյանը բացառություն չէ։ Մենք նաև Սերգեյ Բագրատյանի նկատմամբ ենք զրպարտության համար հայց ներկայացրել, որովհետև վերջինս ընկերությանը մեղադրում է կոռուպցիոն շղթաների մեջ ներգրավվելու համար, բայց որևիցե փաստ չի կարողանում ներկայացնել դատարան։ Մեր դիրքորոշումն այն է, որ նման արտահայտությունները մենք որակում ենք զրպարտություն և եթե իրենք կարծում են, որ դա ճշմարտություն է, թող գան դատարան ապացուցեն», - նշեց նա։

«Լիդիան Արմենիայի» ներկայացուցչի խոսքով, վերջին փաստը ցույց է տալիս, որ խուսափում են գալ դատարան։ «Օրինակ Նազելի Վարդանյանը, բնապահպան-իրավաբան լինելով, չի ներկայանում դատարան իր կողմից հնչեցված արտահայտությունները ապացուցելու համար տարբեր պատճառաբանություններով ՝ «հիվանդ եմ, տեղում չեմ, չեմ կարող գալ, զբաղված եմ․․․»։ Նման տարբեր տեխնիկական պատճառներով խուսափում են գալ։ Նույն Արման Բաբաջանյանը՝ հանդիսանալով օրենսդիր մարմնի անդամ, և զբաղվելով օրենսդիր գործունեությամբ, պետք է պատասխանատվությամբ մոտենա իր կողմից հնչեցրած ցանկացած արտահայտությանը։ Երկու տարի է նա փնտրում է ճանապարհներ, որ կարողանա ապացուցել իր կողմից ընկերության կոռուպցիոն մեխանիզմներում ներգրավված լինելու մասին, բայց ոչինչ չի ստացվում։ Լիդիանն այն ընկերությունն է, որը երևի միակ տնտեսվարող սուբյեկտն է 27 մետաղական հանքարդյունաբերական ընկերություններից, որը ենթարկվել է տասնյակ ստուգումների պետական մարմինների կողմից», - ասաց Արմեն Մելքումյանը։

«Մեզ համար անհասկանալի է, եթե այդպես է, ինչու՞ են մտահոգվում մեր կողմից դատարան դիմելու համար, ի՞նչ են խառնվել իրար։ Դատարանն այն հարթակն է, որը ձեզ հնարավոություն կտա ապացուցելու ձեր կողմից հնչեցրած փաստարկները։ Մենք պատրաստ ենք։ Մենք կարծում ենք, որ սա զրպարտություն է, որի նպատակն է հանրության մեջ տարածել տեղեկատվություն, որն ուղղակիորեն վնասում է ընկերությանը գործունեության համբավը։ Նպատակն է սևացնել ընկերությանն ու ստեղծել հանրային կարծիք, որ ընկերությունը ներգրավված է կոռուպցիայի մեջ։ Մինչդեռ նրանցից ոչ մեկ չի կարողանում դատարանում դա ապացուցել։ Դե խնդրեմ, եկեք փաստերով ապացուցեք դատարանում, որ ընկերությունը կոռուպցիայի մեջ է թաթախված կամ նախկին ռեժիմի հետ սերտ համագործացող ընկերություն է», - ընդգծեց նա։

Արմեն Մելքումյանն ասաց նաև, որ ընկերությունը չի հրաժարվելու հայցերից։

«Իրականում մենք մի քանի տարի փորձել ենք աշխատել նման մարդկանց հետ՝ հանդիպել, բացատրել, փորձել հերքել, տեղեկատվություն տրամադրել, բայց մենք հասկանում ենք, որ այս անձանց նպատակն ուղղորդված հանրության մեջ ընկերությունը սևացնելն է։ Մենք չենք հրաժարվելու մեր հայցերից, և ցանկացած նման արտահայտություն, որը ընկերության իրավական թիմը կդիտարկի որպես զրպարտություն և ընկերության գործարար համբավ արատավորող արտահայտություն, մենք դիմելու ենք դատարան՝ պաշտպանության։ Մենք հանրության համար միշտ բաց նեք, ցանկացած տեղեկատվություն բաց է», - հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատուն։

facebook sharing button 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>