Ադրբեջանական "Յաշմայի" ապրիլյան մարտական գորժողությունների ժամանակ ունեցած 60% դրական արդյունքը կհուշ՞եք որն ա
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Ադրբեջանական "Յաշմայի" ապրիլյան մարտական գորժողությունների ժամանակ ունեցած 60% դրական արդյունքն եմ ուզում հասկանալ։ Կհուշ՞եք որն ա։ Է՞ն, որ հատուկ նշանակության խմբերի ջախջախումից հետո Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը ստիպված ՀՆ ուժերի հետախուզության պետին (գնդապետ Վուգար Յուսիֆով), շտաբի պետին (մայոր Սամիդ Իմանով) և բրիգադներից մեկի հրամանատարին է (փոխգնդապետ Մուրադ Միրզաև) մարտի դաշտ նետել, վարի տվել, որից երկուսին թողել դաշտում ու թռել (բրիգադի հրամանատարի դին մի շաբաթից հետո են փոխարինել)։ Թե՞ էն, որ ՀՆ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Միրզոևը գործողություններից հետո ամոթից մի որոշ ժամանակ կադրերում չէր երևում` անհետացել էր։ Ի դեպ` իրենց տիրույթում խոսում էին նաև, որ 2016-ի ապրիլին նա էլ է վիրավորվել։ Դա էլ մի օր կպարզվի։
Եթե չգիտեն` ասեմ, որ երեքն էլ հատուկ պատրաստություն են անցել Թուրքիայում և Պակիստանում, իսկ դրանցից երկուսը նաեւ ԱՄՆ-ում։
Արմեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

