Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9332 նմուշառում, որից 2978-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։
61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք: