ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ ուղիղ միացմամբ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում վմեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային երեք հարցով։ Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։
Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

