Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները փակել էին ճանապարհը. Տեսանյութ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք մեքենաներով ու աղբամաններով փակել էին ճանապարհը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք «Մի՛ զավթեք մեր տարածքը», «Համայնքը զորավոր է» պաստառներով ակցիա էին իրականացրել՝ ահազանգելով իրենց բակում բարձրահարկ շենքի շինարարության մասին:

