Վայնասուն բարձրացնողները հիմա Հայաստանում իշխանություն են
Դիտել նաև
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Նկատե՞լ եք, որ արդեն երկու տարի է՝ ոչ մեկը վայնասուն չի բարձրացնում, որ Հայաստանում քարը պայթի երկու միլիոն մարդ կա: Վայնասուն չի բարձրացնում, որ արտաքին պարտքի ծավալը հասել է տիեզերք, ու որ ամեն ծնվող երեխայի ուսերին X գումար պարտք կա փակելու:
Գիտե՞ք չէ՝ ինչու չկա այդ վայնասունը. որովհետև վայնասուն բարձրացնողները՝ իրենց լրատվամիջոցներով հանդերձ, հիմա Հայաստանում իշխանություն են: Հիմա ամեն բան կարգին է. երկրում առնվազն երեք միլիոն մարդ կա, արտաքին պարտքի աճող ծավալն էլ նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լիներ:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի էության ու բարոյականության մասին:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

