Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց

էդ պարգևավճարի 25 տոկոսը եթե տրամադրեն, իքնաթիռով էս ժողովրդին կարող են հետ բերել. ՌԴ-ում մնացած ՀՀ քաղաքացի

ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչև Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրություն հայտարարելը այս կամ այն պատճառով մեկնել էին Ռուսաստան, անելանելի վիճակում են հայտնվել։ Ժամանակավոր գրանցման ժամկետը լրանում է, իսկ սահմանները բացվելու մասին խոսք չկա։

«Եթե սահմանները մինչև սեպտեմբերի 15-ը չեն բացում, անձամբ իմ գրանցումը սեպտեմբերի 3-ին լրանում է, ես ստիպված նորից գումար եմ ծախսելու, որ ժամկետը երկարացնեմ, նույն խնդիրը բոլորն ունեն, իսկ ժամանակավոր գրանցում հանելը տարբեր քաղաքներում տարբեր գներ ունի և բավականին բարձր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարտից Ռուսաստանում գտնվող Սարգիս Գարյանը՝ հավելելով, որ շատերի գումարն արդեն վերջացել է։

«Օրերս տեսանյութ տարածվեց, որտեղ երեխան պատմում էր, որ վարձը չեն կարողանում տալ, տնից դուրս են հանել ու մեքենայի մեջ են մնացել։ Էդ մարդիկ զանգել են ինձ ասում են՝ գնա՞նք Լարս։ Ես մտածում եմ, որ եթե Լարս գնացին, ավելի վատ վիճակում են հայտնվելու։ Ես չեմ հասկանում՝ Կառավարությունը մի պատասխան կարողանում է տա՞լ։ Հարգարժան պարոն Ավինյանը, ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ասում է, որ եթե կոնկրետ քանակ կա, եթե հարցը վերաբերում է մեկ կամ երկու անգամվան, ապա դա քննարկելի ու բանակցելի է վրաց գործընկերների հետ»,- նշեց Սարգիսը։

Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիները ավելի վաղ դիմել էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նշելով, որ այդ պահի դրությամբ ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն ՀՀ վերադառնալու համար։ Հիմա նրանց թիվն ավելացել է։

«Զանգերը մինչև օրս չեն դադարում։ Մարդիկ տան գույք ունեն, ուզում են հետ բերեն, էդ մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անեն, աշխատանք չունեն։ Կողքից ամեն մեկը ինչ-որ բաներ է ներկայացնում։ Պետք չի էս ժողովրդին քաղաքականացնել, էս ժողովուրդը քաղաքականության հետ ոչ մի տիպի կապ չունի։ Ինչի կարելի է էս ժողովրդին անտեսե՞լ, հա՞։ Հավաքվեն գնան Լա՞րս, միջազգյին լրատվամիջոցները լուսաբանեն, որ տեսանելի լինի՞։ Ինչքա՞ն կարելի է վիզները երկարացնել, նայել, թե ի՞նչ են անում, բայց գլուխները մտցնեն գետնի տակ, իբրև թե չեն նկատում, շատ էլ լավ նկատում են»,- վրդովված ասաց նա։

Սարգիսը դիմել է թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը, թե ՀՀ արտգործնախարարությանը, բայց ոչ մի հուսադրող պատասխան։

«Արտգործնախարարթյանը նամակ էի գրել, աշխատակիցը զանգել էր ինձ 30 րոպե համոզում էր, որ իրենք վրացական կողմի հետ մեր առաջարկած բոլոր տարբերակներով աշխատում են, ես էլ իրենց ասացի, որ չեն աշխատում, որովհետև իմ խոսքերը հաստատեց պարոն Ավինյանը, որն այդ զանգից օրեր անց ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վրացական կողմի հետ ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ բանակցություն չի գնում։ Հիմա ես չեմ, Դուք եք Կառավարությանը նույնիսկ 1 տոկոս կարո՞ղ եք հավատալ»,- նշեց նա։

ՀՀ քաղաքացիները Հայաստան են ուզում վերադառնալ ցամաքային տարբերակով, որովհետև նրանցիից շատերը ընտանիքներով են և մեքենաներով։

«Եթե էդ մարդիկ աշխատանք ու գումար չունեն, ո՞նց կարող է 4 հոգանոց ընտանիքը 60 000 ռուբլի տրամադրի ու ինքնաթիռով գա Հայաստան, հետո էլ սպասի, թե երբ կբացվի սահմանը, որ նորից ծախի, հետ դառնա այստեղ, որ մեքենան բերի։ Էդքան գումար որ ունենային, շատ հետաքրքիր է՝ ինչի՞ էին հասնում Ռուսաստանում»,- նկատեց Սարգիսը, ապա հավելեց․

«Ես մարտի սկզբին գործի համար, իմ մեքենայով 15-ից 20 օրով եկել եմ էստեղ ու ծախսել եմ շատ չնչին գումար։ Հիմա եթե իմ մեքենայով կրկին հետ վերադառնամ, 3000 ռուբլուց ավելի չեմ ծախսելու։ Ինձ ասում են՝ չարտերային ռեյսերով գնա, ես գամ էդտեղ, ոչ մի աշխատանք չունեմ, ի՞նչ եմ անելու, գոնե մեքենա կունենամ, կարող եմ ինչ-որ մի տեղ առաքիչ աշխատել ու ընտանիքս պահեմ։ Ես պետությունից երբեք գումար չեմ մուրացել, ոչ էլ հիմա եմ ուզում։ Ինքս կարատեի բազմակի միջազգային չեմպիոն եմ, պատիվ ենք ունեցել թե՛ ես, թե՛ աշակերտներս մեր եռագույնը աշխարհում ներկայացնելու, իսկ էսօր իմ աշակերտները մնացել են առանց մարզիչի»,- ասաց նա։

Մանրամասները՝ NEWS.am-ում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>