Արցախի կառավարությունը 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին
Դիտել նաև
ԶԼՄ-ները հայտնել են, որ Բեյրութում հրաձգությունից հետո վիճակը հանդարտվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Բեյրութի օդային տարածք. ԶԼՄ
Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել. Տեսանյութ
Բեյրութի նավահանգստում երրորդ հրդեհ է բռնկվել
Նոր պայթյուն՝ Լիբանանում. Տեսանյութ
Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել:
Նույն նպատակով Հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: