Կարևորը՝ դիմակների բիզնեսը շնչի
Դիտել նաև
Փարիզում դեկտեմբերի 31-ից փողոցներում դիմակային ռեժիմ է մտցվում
«Լավ եմ անում՝ դիմակ չեմ դնում» և «տուգանվիր, եթե դիմակ չես դնում». պետական «դիմակահանդես». Տեսանյութ
Հիմա նայե՛ք էժանագին սուտը ոնց է բացահայտվում. Լուսանկար
Դրսում համատարած պարտադիր դիմակ կրելու պահանջը 0-ին մոտ ՕԳԳ ունի
Պաշտոնական. Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը
Դե լավ է, էլի, դիմակների բիզնեսի «ասողները» հպարտ քաղաքացու հաշվին կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ու անփոխարինելի «համաբալասանի» վաճառքն աշխուժացնելու նոր ձև են գտել։
Դպրոցներում և ԲՈՒՀ-երում ուսումնառության պրոցեսը «հեռակա» կամ, այսպես ասենք` հեռավար ռեժիմից վերադարձնելով «առկա» ռեժիմի և դիմակների կրումը դպրոցներում ու ԲՈՒՀ-երում դարձնելով պարտադիր` ինչ-որ չափով կկարողանան լրացնել արտադրանքի իրացման «պրոցեսում» առաջացած բացը։
Գլուխը քարը, թե մարդիկ` դպրոցականները, ուսանողները, դասատուները, դասախոսները, ժամեր շարունակ մասնակցելով հարկադիր դիմակահանդեսին, կարող են շնչառության խնդիրներ ու դրանից բխող զանազան-զարմանազան առողջական այլ պրոբլեմներ ունենալ կամ ձեռք բերել։
Կարևորը՝ բիզնեսը լիաթոք շնչի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

