Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը հարսանեկան արարողությունից վռնդել է իր հարսնացուին
Վլադիկովկասում սկանդալով է ավարտվել ազատ ոճի ըմբշամարտի ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Զաուրբեկ Սիդակովի հարսանեկան արարողությունը:
Արարողության ժամանակ մարզիկին եւ մի քանի հյուրերի ուղարկել են տեսագրություններ, որոնցում Սիդակովի հարսնացուն կիսամերկ պոզաներ է ընդունում: Տեսագրություններն ուղարկած անձը պնդել է, որ Սիդակովի հարսնացուն նախկինում աշխատել է էսկորտ ծառայությունների ոլորտում:
Դրանից հետո Սիդակովը բռնել է հարսնացուի մազերից եւ նրան վռնդել ռեստորանից:
Ավելի ուշ պարզվել է, որ բացահայտումն արել է հարսնացուի նախկին ընկերը, որը որոշել է նման կերպ վրեժխնդիր լինել:
Տեղի ունեցածից հետո աղջիկը ջնջել է սոցցանցերում իր էջերը: Ինքը՝ Սիդակովը, ոչ մի կերպ չի մեկնաբանել միջադեպը:
Աղբյուր՝ NEWS.am