Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև ուսուցիչը, բժիշկը, որպեսզի պաշտոնյան անգրագետ ու հիվանդ չլինի
Դիտել նաև
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա: Աշխատավարձ, ոչ թե հավելավճար կամ պարգևավճար: Պնդել եմ ու շարունակելու եմ պնդել: Բայց բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային ուսուցիչը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան անգրագետ կամ կիսագրագետ չլինի: Բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային բժիշկը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան հիվանդության պատճառով բանակից ազատված չլինի: Բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային շինարարը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան բոմժ չլինի:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

