Ամուլսարի թնջուկը՝ ջերմուկցիների ու բնապահպանների միջև
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Ամուլսարի՝ երեկ ավտոերթ էր կազմակերպվել։ Ջերմուկից ժամանել էին, Ազատության հրապարակում էլ հավաքվել էին մի խումբ բնապահպաններ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Նրանք թմբուկ էին զարկում և պաստառներ էին պարզել՝ «Ամուլսար ասելիս ծնկներս դողում են», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։
Իսկ Ամուլսարին հարակից համայնքների մի խումբ բնակիչներ հայտարարություն տարածեցին, թե ավտոշարասյունով են անում բողոքի ակցիան, որ չերևա մասնակիցների փոքրաթիվությունը։ Նաև կոչ արեցին․ «Դադարեցրե՛ք հանդես գալ մեր անունից, դադարեցրե՛ք մեր և մեր ընտանիքների ճակատագրերի հաշվին դիվիդենտներ քաղելու փորձերը․․․ Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում, և դրա ուղղակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։