Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, և այդ հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին դավաճանության մեջ, դա անթույլատրելի է. Ս. Սարգսյանը՝ Ն. Փաշինյանի հայտարարության մասին

Երբ մարդիկ չստուգված վարկաբեկող, մտքեր ու տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ խորը հետևանքներ՝ ոչ միայն այդ պահին. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության իմացությամբ և թույլտվությամբ Ապրիլյան պատերազմը տեղի ունենալու վերաբերյալ մտահոգությունների մասին քննարկում է ունեցել ՌԴ գործընկերների հետ:

«Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին դավաճանության մեջ, դա անթույլատրելի է, հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել, որպես դաշնակից»,- ընդգծեց նա, փոխանցում է Tert.am-ը։ 

Երրորդ նախագահի կարծիքով՝ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են, և ինքը մեծ հաճույքով ցանկանում է լսել, թե ի՞նչ պատասխաններ և ի՞նչ քննարկումներ են եղել ՌԴ-ի գործընկերների հետ:

Սերժ Սարգսյանը նշեց, որ 2010 թվականին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի ժամանակի փաստաթուղթ, լրացուցիչ արձանագրություն ստորագրվեց, որով ՌԴ ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ ստանձնեց: Նրա փոխանցմամբ` մինչև այդ ՌԴ ռազմական բազան պատասխանում էր ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ 2010 թվականի ստորագրած պայմանագրով իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ-ի ողջ սահմանի երկայնքի համար, ինչպես նաև պատասխանատվություն վերցրեց օժանդակելու և թարմացնելու մեր սպառազինությունը:

«Մենք մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները ստացել ենք 50 հազար տոննայից ավել ռազմատեխնիկական օժանդակություն, երբ խոսքը գնում է ռազմատեխնիկական օժանդակության մասին, նշանակում է՝ դրա համար չես վճարում, պատկերացնո՞ւմ եք ինչ թիվ է 50 հազար տոննայից ավելին, այդ թվի մեջ չի մտնում «Իսկանդեր»-ը, 200 մլն, 100 մլն դոլարի պայմանագրով նախատեսված սպառազինությունները և այս պարագաներում խոսել նրա մասին, թե ՌԴ-ի գիտությամբ և հրահրմամբ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, կարծում եմ՝ պարզապես սխալի արդյունք էր, չի կարելի նման հայտարարություններ անել»:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ այն հանգամանքը, որ որևէ երկիր «Իսկանդեր» չունի, խոսում է Ռուսաստանի մեզ դաշնակից պետություն լինելու մասին:

«Բելառուսը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր պետության գաղափար, պայմանագիր չունի այդ զինատեսակից, ունի միայն Հայաստանը: Եվ «Իսկանդեր»-ի առկայությունն է, որ 2016 թվականի ապրիլի լայնամասշտաբ, խոշորածավալ պատերազմ չեղավ, այլ եղան լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիներն այդ լայնածավալ ռազմական գործողություններն սկսեցին իրենց հատուկ ստորաբաժանումների ուժերով, նրանց հրետանին հասանելի էր, մեր մի քանի զինավանների մշտական տեղակայման վայրերին, ինչու չօգտագործեցին, ակնհայտ է չէ՞ ինչ էր լինելու, պատասխանը լինելու էր շատ ուղիղ՝ «Իսկանդեր»-ի հրթիռները հասնելու էին Բաքու կամ Գյանջա»,- ընդգծեց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ, որովհետև ինքնաթիռները, երբ փորձում էին մոտենալ սահմանին այդ ինքնաթիռները գտնվում էին «Ս-300»-ի թիրախում, որը մենք ՌԴ-ից ստացել ենք, որպես ռազմատեխնիկական օժանդակություն:

«Միգուցե այդպիսի հարցադրման պատճառը եղել է այն, որ ռազմական գործողությունները տևեցին, մինչև ապրիլի 5-ը, և շատերը կարծում էին, որ առաջին օրից պետք է Ռուսաստանի կողմից դադարեցվեին այդ գործողությունները: Իսկ դուք վստա՞հ եք, որ Ռուսաստանը կարող էր մի զանգով ասել՝ ավարտեք այդ պատմությունը: Հո Ադրբեջանը Ռուսաստանի ենթական չէ՞: Այո, Ռուսաստանը ունի բավական քաղաքական հնարավորություն ինչ-որ բան պարտադրելու և ասելու, իսկ ի՞նչ եք կարծում միգուցե այդ ռազմական գործողություները տևեցին 4 օր, որովհետև ադրբեջանցիները համոզվեն, որ իրենք ի վիճակի չեն ռազմական ճանապարհով ԼՂ-ի խնդիրը լուծելու»:

Աղբյուր՝ Tert.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>