Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան
21
Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Պատերազմ Արցախում
Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ռոման Բաղդասարյանը պետք է հերքի Քյոխի մասին արած իր հայտարարությունները. Դատարանն է որոշել ԿԸՀ-ն կհանձնի մանդատները Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» «Արեգնազին ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա շատ սկզբունքային, պայքարող, հայրենասեր, նվիրյալ ընկեր է» Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան Ինչո՞ւ հրապարակ եկավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը․ Հայկ Նահապետյան Գործարանները հրաժարվում են լոլիկը մթերել. գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Փրկել ազատությունն «ազատականներից» Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ Ռուսաստանը Կիևին հասցրած հարվածներով ոչնչացրել է ամերիկյան և գերմանական ընկերությունների պահեստները

2016-ին հայկական կողմը հաղթել է և կասեցրել է ադրբեջանական ագրեսիան

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մայիսին անձամբ Նիկոլի հանձնարարությամբ ձևավորվեց և իր ընթացիկ աշխատանքները սկսեց 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին Նիկոլը ասել էր, թե «հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը»:

Հատկանշականն այն է, որ Նիկոլը ու թիմակիցներն իշխանության գալուց հետո սկսեցին տոտալ կերպով շահարկել Ապրիլյան քառօրյայի թեման, ի դեպ, անհարկի, քանի որ նման նուրբ թեմայի ցանկացած շահարկում իր մեջ առանցքային ու խորքային թեմաներ է պարունակում, որոնց բովանդակությունը «բաց» ձևաչափով քննարկման ենթակա չէ։Ասեմ ավելին՝ ամեն անգամ այս թեման հերթական անգամ արհեստականորեն քաղաքական «ռակուրսով» ծամծմելուց հետո ևս մի անգամ արժեզրկվում են այն պայքարն ու կյանքերը, որոնք դրվել են Ապրիլյան հաղթանակի համար։

Երևի թե շատերս ենք հիշում, որ քառօրյայի օրերին տեղեկատվական դաշտում մանիպուլյացիաների «շքերթն» ապահովում էին դաշտում գործող արևմտյան գումարներով ֆինանսավորվող լրատվամիջոցները և այդ թևին հարող ներկայացուցիչները՝ իրենց սոցցանցային գրոհներով որոնք այսօր արդեն կազմում են իշխանության մաս։

Այն ժամանակվա իշխանությունների կողմից համապատասխան պարզաբանումներ և հստակեցումներ չստանալով՝ ընդդիմադիր սեգմենտն իր կողմից միֆականացված մի շարք առանցքային թեզեր օգտագործեց սեփական քաղաքական ամբիցիաների համար (զինվորները փափուշտ չեն ունեցել, դիրքերում խոտ են կերել, կռվել են բահերով, սպաները հստակ հրամաններ չեն տվել, տանկերը մարտկոց ու դիզվառելիք չեն ունեցել, և այլն)։

Մեր հանրության համար գուցեև անակնկալ, բայց այդ օրերի ռազմաքաղաքական ղեկավարության համար լրիվ նորմալ ընկալվեց այն փաստը, երբ վերը նշված մտացածին միֆերը պայթեցվեցին հենց Ապրիլյան քննիչ հանձրաժողովի կողմից, որը, հանուն արդարության պետք է նշել, որ նախապես ստեղծվել էր՝ փաշինյանական կոնգլոմերատի քիմքին ծառայելու համար։ Չնայած Նիկոլը քննիչ հանձնաժողովի նախագահ էր նշանակել ՀՀՇ նախկին «սաստավի» ամենաանհաջող կադրերից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին, և որքան էլ նա ի սկզբանե իր տարբեր ելույթներով բավականին բացասական տրամադրվածություն ուներ, հանձնաժողովի աշխատանքների ավարտին, սակայն, անձամբ հայտարարեց, որ «հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում շատ միֆերի հստակ պատասխաններ տվեց»։

Անկեղծ ասած ապրիլյան հերոսամարտի և ռազմական գործողությունների մասին կարելի է երկար խոսել, քննարկել նրա տարբեր կետեր և պատերազմի հետ առնչվող այլ նրբություններ, սակայն մի բան աներկբա է․ ապրիլյան քառօրյայում մենք հաղթել ենք, ու դրանում ոչ մի կասկած չկա և չի կարող լինել, անկախ այսօրվա իշխանության շրջանակներից եկող անմեղսունակ հայտարարություններից, և ամենատարօրինակն այն է, որ պատերազմական գործողությունների և բանակի մասին այսօր հայտարարություններ են անում այնպիսի կերպարներ, որոնք անգամ ամենափոքր պատկերացումները չունեն սահմանագծի և պետական սահմանը պահելու մասին։

Դա հաղթանակ էր, քանի որ, ըստ էության, պարտվել էր հարձակվող կողմը, ով մի քանի անգամ գերազանցում էր և թվաքանակով, իսկ հարձակման ընթացքում օգտագործել էր իր զինանոցում ունեցած գրեթե բոլոր զինատեսակները։

Հ.Գ. Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ-ում քայլած իշխանությունը բռնազավթած ռեժիմը չկարողացավ օգտվել ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմի բարելավված բանակցային դիրքերից և դեմագոգիկ հայտարարությունների արդյունքում Արցախի բանակցային գործընթացում ունեցած ձեռքբերումներն ուղղակի քամուն տվեց՝ փորձելով ամեն ինչ սկսել նոր մեկնարկից, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին երկու տարվա ընթացքում բառացիորեն ոչ մի շոշափելի տենդենց գոյություն չունի։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>