Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան

Ապրիլյան պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ հանդես է գալիս մամուլի ասուլիսով, ինչը խոստացել էր ամիսներ առաջ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։ Նախքան ասուլիսի մեկնարկը Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածներին:

«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին, այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց համավարակի դեմ պայքարողներին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մինչ լրագրողների հետ հարցուպատասխաններին անցնելը, հանդես եկավ ներածական խոսքով և պարզաբանեց, թե ինչու է ընդունել ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը՝ չնայած իր համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրել են օգտվել չգալու իր իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ:

Սակայն, Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը որոշել է գնալ հետևյալ պատճառներով: «Ես որոշեցի գալ, եթե անգամ մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում էի նայել նրանց աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այնտեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը` պարտվել: Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները», - ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով թեզին, հաղթանա՞կ, թե պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նախագահ Սարգսյանն ասաց, որ նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:

«Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով, երբ նա կարողանում է վիժեցնել հակառակորդի նպատակները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել որևէ կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը»,- ասաց նա:

Մինչ պատասխանելը հարցին, թե հաղթել, թե պարտվել ենք Ապրիլյան պատերազմում, կարճ անդրադարձավ այն հանգամանքին, թե արդյոք հնարավոր էր կանխել կամ խուսափել պատերազմից: «Համոզված եմ, հնարավոր չէր»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի: «Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում Ադրբեջանի գերնպատակը ռազմական ագրեսիայի միջոցով բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի հակամարտության կողմ լինելու փաստը, Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը: Մարտի դաշտում կրած անհաջողություններն Ադրբեջանին թույլ չտվեցին իրականացնել իրենց այդ նպատակը՝ հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։

«Բանակցություններում եղավ բեկում տեղի ունեցավ և դրանք սկսեցին ընթանալ այն օրակարգով, որը հայկական կողմը պնդում էր դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Սերժ Սարգսյանը, նշելով, որ այդ հարցում Ադրբեջանը դիվանագիտական ճակատում ևս պարտություն է կրել:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>