Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 11)

Այսպիսով 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական և գաղափարական դաշտում ստեղծված իրավիճակը բավականին լարված էր։ Ազգային բևեռը, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի գաղափարական վայրիվերումների հետևանքով, հայտնվել էր խիստ անբարենպաստ վիճակում։ Գաղափարական խարխափումներին գումարվել էին նաև իրականացված լիբերալ ուղեգծի արդյունքում անհաջողությունները տնտեսության մեջ, սրվել էր սոցիալական բևեռացվածությունը, աճել էր արտաքին պարտքը։ 2016-ին ՀՅ Դաշնակցության հետ կնքված կոալիցիոն հուշագիրը կարող էր ընկալվել հաջողություն միայն Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հարցում ազգային գաղափարախոսության դաշտ պետական քաղաքականության վերադարձի առումով։ Երկիրը բոլոր առումներով հայտնվել էր շատ ավելի վատ վիճակում, քան 2008-ին։

ՀՅ Դաշնակցության մոտեցումների առումով, զուտ կուսակցական տեսանկյունից, թվում էր խիստ անտրամաբանական 2016-ին սոցիալ տնտեսական ոլորտը տապալած, երկրում բազամաթիվ անընդունելի երևույթների և անարդարությունների հեղինակ, սոցիալական ոլորտում աղքատության մակարդակի շեշտակի աճ արձանագրած ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարության կազմավորումը։ Մյուս կողմից, ՀՅ Դաշնակցության համար հսկայական կարևորություն էր ներկայացնում Ազգային հարցում սկզբունքային կեցվածքի որդեգրումը իշխանության կողմից և ապազգային ուժերի կողմից ռևանշի նոր փորձի վիժեցումը։
Միևնույն ժամանակ արևմտյան կենտրոնների կողմից կառավարվող քաղաքական խմբավորումների և նրանց ազդեցության դաշտը ներքաշված ուժերի համար կատարված դերաբաշխման արդյունքում տերպետրոսյանական ՀԱԿ-ը կամավոր ստանձնեց ծայրահեղ ապազգային, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշումներ արտահայտող ուժի դերը, սրանով Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ-ի համար ազատելով ավելի «հավասարակշիռ» ընդդիմության դաշտը։ Միևնույն ժամանակ ինքնակամ ստանձնելով ազգային հարցերում թիրախի դերը, ՀԱԿ-ը ԵԼՔ-ին ոչ միայն այս հարցում դուրս էր բերում ազգային բևեռի հարվածի տակից, այլև նրա համար անսահման հնարավորություններ էր ստեղծում հանդես գալու արևմտյան գաղափարական կենտրոններում մշակված և արդեն այլ երկրներում գործնականացված ու դասական դարձած քարոզչական գործիքակազմով՝ «կոռումպացված քրեաօլիգարխիկ ռեժիմի, լափած բյուջեի, թալանված հսկայական միջոցների» մասին կարգախոսներով։

Այս պայմաններում լարվածության թուլացման միակ հնարավորությունը կարող էր լինել հասարակական տրամադրություններին ավելի համահունչ, ավելի ներկայացուցչական ու հավասարակշիռ խորհրդարանի, և դրա արդյունքում, ավելի լայն հասարակական աջակցություն վայելող կառավարության ձևավորումը։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն գործադիր իշխանության ձևավորման լիազորությունը համամասնական ընտրակարգով ընտրվող խորհրդարանին վերապահելով, կարծես այսպիսի հնարավորություն ստեղծվել էր։ Ցավոք, այս հնարավորությունը ևս, ինչպես 2012-13-ին, ձեռքից բաց թողնվեց։ Մեկ կուսակցության ձեռքում բոլոր լծակները կենտրոնացնելու, և այլ ուժերի ներգրավման միջոցով երկրում բազմակուսակցական համակարգի գոյության տպավորություն ստեղծելու՝ անկախությունից ի վեր գոյություն ունեցող գործելակերպն ու բոլոր իշխող ուժերի մեջ գոյություն ունեցող «սովետական» մտածելակերպը, դրամով ու վարչական ռեսուրսների կիրառմամբ իշխանության ձևավորման արատավոր գործելակերպը արդեն կարծես սովորական էր դարձել։ Ձևով՝ բազմակուսակցական, բովանդակությամբ՝ անձակենտրոն ու միակուսակցական համակարգը Երրորդ նախագահի, ինչպես իր նախորդների մոտ, շարունակում էր ընկալվել որպես իշխանության ուժի և կայունության գրավական, որն առ այսօր շարունակում է մնալ Հայաստանի բոլոր նախագահների և իշխանությունների մեծագույն մոլորությունը։

2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին անգամ արձանագրվեց, որ իշխող ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 51%-ը։ Համեմատության համար նշեմ, որ 1999-ին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիճյանի գլխավորած Միասնություն դաշինքը, որի հետ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում, ստացել էր «ընդամենը» ընտրողների 42% ձայները։

Ամփոփելով վերոհիշյալը, 2017-ի գարնանը կայացած ընտրությունների ընթացքում վերազգային գաղափարական բևեռին հերթական անգամ հաջողվեց ազգային-քաղաքական հարցերի շուրջ քննարկումը մղել մարգինալ դաշտ, սոցիալ տնտեսական զարգացման ծրագրերն ընդհանրապես չդարձնել քննարկման առարկա, իսկ հիմնական քննարկումը ծավալել իրենց կողմից առաջադրված օրակարգի շուրջ։ ՀՅ Դաշնակցությունն էլ իր կողմից, որպես ազգային բևեռը ներկայացնող հիմնական ուժ, ներգրավվելով ազգային և Արցախյան հարցերի շուրջ տերպետրոսյանական ՀԱԿ-ի հետ գաղափարական քննարկումների դաշտ, այդ հարցերը սկզբունքային վեճի առարկա չկարողացավ դարձնել ԵԼՔ-ի՝ նույն բևեռում կանգնած և նույն մոտեցումներն ունեցող խմբավորման հետ։ Իր հերթին, ֆինանսական ու վարչական ռեսուրսների գործադրմամբ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ամեն գնով ապահովելը որպես հիմնական նպատակ դրած Սերժ Սարգսյանն ու որպես ազգային-պահպանողական ուժ ներկայացող, բայց արդեն ազգային գաղափարական արժեքները երկրորդ պլան մղած ՀՀԿ-ն իրենց գործելակերպով հարցականի տակ դրեցին ոչ միայն իրենց դավանած արժեքները, այլև նորաստեղծ խորհրդարանական համակարգն ու համամասնական ընտրակարգը։

2017-ի ընտրությունների արդյունքում կատարվեց 2 էական քայլ։ 1. Ապազգային ուժերի կողմից հաջողությամբ ավարտվեց 2013-ին սկսված «ռեբրենդինգը» և այս ուժերի «հարվածող ուժը» Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած ՀԱԿ-ի փոխարեն դարձան Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած ԵԼՔ-ը։ 2. Գաղափարական հիմնական դիսկուրսը վերջնականորեն տեղափոխվեց արևմտյան վերազգային կենտրոններից ղեկավարվող գաղափարական ուժերի կողմից ճշտված դաշտը, այն էր՝ Սերժ Սարգսյանը և նրան աջակցող ուժերի միակ նպատակը «հանցավոր քրեաօլիգարխիկ համակարգի» գոյության ապահովումը և երրորդ նախագահի, արդեն վարչապետի կարգավիճակում, իշխանության «հավերժացումն» է։

Այս օրակարգի շուրջ էլ ծավալվեցին հիմնական քննարկումները մինչև 2018-ի ապրիլ, երբ ավարտվում էր երրորդ նախագահի լիազորությունների ժամկետը։ Չնայած 2017-ի արձանագրված տնտեսական դրական արդյունքներին, իշխանությունն արդեն ի վիճակի չէր փոխել հասարակության մեջ բացասական տրամադրությունների կուտակման ընթացքը։ Դժգոհության համար վերջին կաթիլը եղավ Սերժ Սարգսյան որոշումը, երկրի վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելուն համաձայնություն տալու վերաբերյալ, որը որևէ ձևով բացատրելու փորձերը լիակատար ձախողման հանգեցին։ Նիկոլ Փաշինյանին և նրա խմբին վերջնականապես հաջողվեց հասարակության մեջ ամրապնդել այն մտայնությունը, որ իշխանությունն ընդամենը գործիք է դարձել մի խմբի ձեռքում «ժողովրդին կեղեքելու, իրենց ու իրենց շրջապատի թարեկեցությունը թալանի ու գողության միջոցով ապահովելու համար»։ Ազգային իրավունքների վերականգնման, աշխարհաքաղաքական կողմնորոշման, Արցախյան հարցի լուծման, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման հարցերը, և ի վերջո ինչպիսի պետաիրավական կառավարման համակարգ պետք է ունենա երկիրը, մեր ազգային նպատակների իրականացման համար, Հայաստանի գաղափարական քննարկումների ու քաղաքական պայքարի օրակարգից Նիկոլ Փաշինյանի ջանքերով և Սերժ Սարգսյանի, կամա, թե ակամա օժանդակությամբ, դուրս էին մղված։
(շարունակելի)

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>