Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչ գիտի վիճակագրությունն իրավախախտումների մասին․ հանցագործությունների քանակն աճել է

Հասկանալի է, որ համավարակի հիմնական «Մնա տանը՝ փրկիր կյանքեր» կարգախոսը դրական հետևանք չի ունենալու տնտեսության վրա: Բայց կարելի էր ենթադրել, որ միանշանակ դրական հետևանքներ է ունենալու հասարակական կյանքի որոշ ոլորտներում: Օրինակ, որ հասարակությունը պիտի դառնա օրինապահ: Գոնե իրավախախտումների վիճակագրության տեսանկյունից:

Հանցատեսակների շատ ոլորտներ պիտի, որ նվազում արձանագրեին: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է պնդում:

2020թ․ առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների քանակն աճել է նախորդ տարվա համեմատ՝ 13 003-ը 2019-ի 12 250-ի համեմատ: Ընդ որում աճել են հաշվառվող բոլոր տեսակներով՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները:

Արտակարգ դրության հիմնական կարգախոսին հակառակ աճել են ոչ միայն հրազենի ու ռազմամթերքի կիրառմամբ հանցագործություները (54 դեպք՝ նախորդ տարվա 37-ի համեմատ), այլև ամենաերկար անվանումն ունեցող հանցագործությունների քանակը: Խոսքը «Հասարակական անվտանգության, հասարական կյանքի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների» մասին է: Այս տարվա հուվար-հունիսի իրավախտում-դեպքերի քանակը 2 124 է, նախորդ տարվա 1 863-ի նկատմամբ: Մինչդեռ կիսամյակի 3.5 ամիսն անցավ արտակարգ դրության պայմաններում՝ երբ տնից դուրս գալիս անձ հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, իսկ պարեկային հսկողությունն ուժեղացված է: Բայց դրան հակառակ աճել է «խուլիգանություն» կոչվող հանցատեսակի քանակը՝ 168 դեպք նախորդ տարվա 129-ի դիմաց: Անգամ աճել է զենքի գործադրմամբ կատարված այս հանցատեսակի գրանցված քանակը (49-ը 36-ի դիմաց): Նույնիսկ խարդախության գրանցված դեպքերն են աճել․ 711՝ 594-ի դիմաց:

Դժվար կլիներ հասկանալ, թե ինչ հետևանք ունեցան տանը մնալու կոչերը «Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը» հանցատեսակի վրա, եթե իրավախախտումների վիճակագրությունը կոշտ ու կոպիտ չարձանագրեր փաստերը: Այս հանցատեսակի գծով անցած տարի 99 դեպք էր գրանցվել, իսկ այս տարի՝ 166:

Անհավանական կարելի է գնահատել այն փաստը, որ տանը մնալու կոչերի, փողոցային հսկողության ուժեղացման կամ կարճ ասած՝ արտակարգ դրության պարագային անգամ գողությունների թիվն է աճել: 2019-ի առաջին կիսամյակում գողությունների 4 779 դեպք գրանցվել այս տարվա 1 972-ի դիմաց: Բայց հարկավոր է արձանագրել՝ վերջապես մոտեցանք մի հանցատեսակի, որն անկում է արձանագրել: Խոսքը բնակարանային գողությունների մասին է: Անցած հունվար-հունիսին բնակարանային գողությունների 710 դեպք էր գրանցվել: Հավանաբար այն պատճառով, որ տանը մնալու կոչերի ոչ մի իրավական հիմք չկար: Իսկ այս տարի կա: Ու 58 դեպքով նվազել է բնակարանային գողությունների քանակը: Շատ է դա, թե քիչ, հավանաբար քրեագետներն ու սոցիոլոգները գիտեն: Բայց իրավախախտումների նվազման մեկ տրամաբանական դեպք էլ կա արձանագրված: Դա հետևանքն է այն բանի, որ գարնան վերջում մոտ մեկ-մեկուկես ամիս մայրաքաղաքում երթևեկելը հաճելի զբաղմունք էր: Խցանումներ ու վթարներ համարյա չկային: «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» իրավախախտման այս տարվա քանակը 559 դեպք է նախորդի 685-ի դիմաց:

Բայց տվյալների հաջորդ խումբն այս տրամաբանությանը չի ենթարկվում: 2020-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց: Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար) դիմաց: Ահա հակասությունը՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը:

Արա Գալոյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>