2020-ին կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատասխանատվության ենթարկված պաշտոնատար անձանց քանակը նվազել է
Դիտել նաև
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Այս փաստաթուղթը միանգամից ընթերցելը նույնիսկ ամենապինդ նյարդեր ունեցողի բան չէ
Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է արձանագրել, որ Թուրքիայից ներմուծումները շարունակում են աճել
Մարզերում մահացության ավելի մեծ թիվ է գրանցվել, քան ծնունդների
Խիստ քաղաքականացված կյանքի ֆոնին նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է «թունդ» քաղաքականացել
2020-ին կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատասխանատվության ենթարկված պաշտոնատար անձանց քանակը նվազել է: Մինչդեռ արձանագրվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ավելի շատ դեպքեր՝ 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց:
Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար):
Ահա հակասություն՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը: Չնայած կարելի է և հակասություն չտեսնել:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

