Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումն սկսել է ստվարաթղթից

Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը:

«Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով աշխատել: Այս պահին զբաղվում ենք միայն ստվարաթղթի հավաքով: Նպատակը՝ նվազագույնի հասցնել վերամշակվող թափոնների մուտքը աղբավայր»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:

Երեք մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է: Մեզանում նոր, բայց քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված համակարգը քայլ առ քայլ ներդրվում է նաև Երևանում:

«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2-2.5 տոննա ստվարաթուղթ, սա աճող թիվ է, որովհետև սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաև համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ»,-ասում է Հայկ Հովհաննիսյանը:

Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:

«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեքենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար»,-նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: Իսկ մինչև այդ քաղաքացիների խնդիրն է՝ ստվարաթուղթը չգցել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, այլ հավաքել և հանձնել թափոնների տեսակավորման վարչություն: Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս. զանգահարեք +374 11 514 747 հեռախոսահամարով կամ այցելեք թափոնների տեսակավորման վարչության ֆեյսբուքյան էջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>