Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 10)

2008 թվից հետո ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանը, ինչքան էլ փորձեց շրջանառել Քոչարյանի, հետագայում նաև Սերժ Սարգսյանի կողմից «գողապետության, կոռուպացված պետական համակարգի ստեղծման» մասին դրույթները, ժողովրդի ճնշող մեծամասնության համար հստակ էր, որ կոռուպցիայից, թալանից խոսում են մարդիկ, ովքեր 90-ականների ամբողջ ընթացքում դրել էին արատավոր քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերը, թալանել էին Խորհրդային Հայաստանից որպես ժառանգություն ստացած հարստությունը, վարվող սանձարձակ լիբերալ քաղաքականությամբ ծայրահեղ թշվառության մատնել ժողովրդի մեծամասնությանը։ Բացի դրանից, նրա սկզբունքային ապազգային մոտեցումները հատկապես Արցախյան հարցում կտրականապես անընդունելի էին հասարակության մեծամասնության կողմից։ Այսպիսով, ակնհայտ էր, թե ով է Հայաստանում լիբերալիզմի, պետական կառավարման համակարգում անձիշխանության, իսկ ազգային հարցերում՝ բացահայտ պրոարևմտյան, միակենտրոն աշխարհի ստեղծմանն ու Հայաստանը դրա մասը դարձնելու գաղափարախոսության կրողն ու անթաքույց քարոզողը։ Հենց այդ էր պատճառը, որ 2008-ին, չնայած Քոչարյանից և իշխանության գործունեությունից առկա օբյեկտիվ դժգոհությանը, Տեր-Պետրոսյանը չկարողացավ ստանալ բավարար ձայներ երկրի Նախագահի աթոռին հավակնելու համար, քանի որ ազգային բևեռը բավականին համախմբված էր և ազդեցիկ։

Սակայն 2008-ից հետո Սերժ Սարգսյանի տեղաշարժը դեպի Արևմտյան կողմնորոշման ուժերի դաշտ, Եվրոմիության հետ մշակվող ասոցացման համաձայնագիրը, Թուրքիայի հետ ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները վերազգային գաղափարական կենտրոններին հույս ներշնչեցին, որ Հայաստանը ժամանակի ընթացքում սահուն կերպով կհայտնվի իրենց ազդեցության ուղեծիրում։ Այդ պատճառով էլ 2013-ի ընտրությունների ընթացքում Արևմուտքը, կարծես թայմ-աութ վերցրեց, նրանք ըստ էության որևէ թեկնածու չառաջադրեցին, այլ որոշեցին սպասել դեպքերի հետագա զարգացմանը։

2014-ին Սերժ Սարգսյանի կտրուկ վերադիրքավորումը, աշխարհաքաղաքական վեկտորի վերանայումը, իսկ 2015-16-ին նաև դեպի ազգային բևեռ վերադարձը Արևմուտքին բերեցին այն համոզման, որ նրա հետ իրենց կապած հույսերը ի դերև ելան։ Հայաստանում նրանք կարիք ունեին վերախմբավորել իրենց ուժերը, հանդես գալ նոր, թարմ դեմքերով։ Ծերացած Տեր-Պետրոսյանը և նրա ՀԱԿ-ն այլևս չէին կարող դիտարկվել վերազգային գաղափարախոսության հայաստանյան կենտրոն։ Այս ուժերի համար ակնհայտ դարձավ նաև, որ ապազգային և Արցախի հարցում պարտվողական դիրքորոշումների անթաքույց հրապարակային արտահայտումը միանշանակ հանգեցնելու է իրենց աջակցությունը վայելող ուժի հերթական ձախողմանը։

Այս պայմաններում, 2015-ից սկսած Արևմուտքը վերջնականապես կողմնորոշվում է և իր գրավը դնում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած նոր քաղաքական խմբակի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա։ Դեպի այս միավորում են ուղղորդվում նաև 2008-ից, Սերժ Սարգսյանի «ազգային օպորտունիզմի» շրջանում, գործունեության նպաստավոր պայմաններ ստացած, տարբեր արևմտյան աղբյուրներից, հատկապես Բաց հասարակությունների հիմնադրամներից ֆինանսական հսկայական ներարկումներ ստացած ու ապազգային գաղափարական դաստիարակություն ու պատրաստումներ անցած «քաղաքացիական հասարակության» տարբեր խմբավորումներ։ Այս խմբակները փողոցային պայքարի մեթոդների պարբերական փորձարկումներ էին անցկացնում, փորձում էին իրենց շուրջ համախմբել հասարակության դժգոհ հատվածին, նախաձեռնելով սոցիալական, տնտեսական, բնապահպանական տարբեր շարժումներ և, աշխատելով ցանցային համակարգով, հնարավորինս ընդլայնել իրենց ազդեցության շրջանակը։

Միաժամանակ, օգտվելով Սերժ Սարգսյանի «պրոարևմտյան» թեքումի հետևանքով ազգային բևեռում ուժերի ջլատումից, գաղափարական արևմտյան բևեռը փորձեց իր ազդեցությունը տարածել նաև ազգային ուժերի դաշտում՝ իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակների միջոցով համախմբելով Արցախյան պատերազմով անցած որոշակի խմբերի։

Այս ընթացքում պայթած Ապրիլյան պատերազմը, սակայն ապացուցեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է բոլոր ուժերը ներդնել համազգային ձեռքբերումները և Արցախի անկախությունը պաշտպանելու համար։ Պատերազմից հետո ապազգային կենտրոնը գործի է դնում քարոզչական իր ամբողջ մեքենան, Ապրիլյան պատերազմում բլիցկրիգի միջոցով Արցախի գրավման ադրբեջանական պլանները վիժեցրած զինվորական հրամանատարությանը ու երկրի քաղաքական ղեկավարությանը վարկաբեկելու, հասարակության մեջ դավադրության ու դավաճանության կասկած սերմանելու համար։ Պատերազմից ընդամենը 3 ամիս անց հետևում է ահաբեկչական հարվածը արևմտյան ուժերի «ազգային ներկայացուցչությունը» վերցրած Սասնա ծռերի կողմից։ Այս գործողությամբ պառակտում է առաջացվում նաև հասարակության ազգային գաղափարները կրող հատվածում՝ սկսվում է ազգային հարցերի շուրջ նորից համախմբված, կոալիցիոն համաձայնագրով կառավարություն մեջ ներգրավված ուժերի՝ այդ թվում ՀՅ Դաշնակցության հետևողական վարկաբեկումը։ 2008-16թվերի տնտեսական բոլոր ձախողումները, սոցիալական վիճակի վատթարացումը, արդարադատության համակարգի խնդիրների պատասխանատվությունը ամբողջությամբ վերագրվում է նաև ազգային գաղափարախոսության հիմնական ու արմատական կրող այս ուժին։

Այսպիսով, 2017-18 թվերին, երկու գաղափարախոսությունների ազդեցության առումով, երկրում ստեղծվում է նոր իրավիճակ։ 2008-14 թվերին Սերժ Սարգսյանն ու ազգային-պահպանողական ՀՀԿ-ն, դեպի Արևմուտք իրենց տարօրինակ մանևրի պատճառով կորցնում են ՀՅ Դաշնակցության աջակցությունը, հետագայում նաև գործընկերությունը այդ բևեռում գտնվող ԲՀԿ-ի հետ, և կոալիցիա են կազմում արևմտյան կողմնորոշման Օրինաց երկրի հետ։ Դրա հետ միաժամանակ 2008-18-ին ամբողջ քարոզչական դաշտում, առանց զգայի հակազդեցության, ընթանում է 1998-2008 թվերի ազգային ուժերի համախմբումն իրականություն դարձրած Ռոբերտ Քոչարյանի, նաև նրան աջակցած ուժերի, հետևողական վարկաբեկումը։ Ազգային բևեռում արևմտյան ուժերի կողմից «ներդրված» Սասնա ծռերն իրենց ահաբեկչական գործողությամբ ոչ միայն վարկաբեկում են իրական ազգային գաղափարները, այլև ամբողջացնում են ազգային բևեռում ուժերի պառակտման տպավորությունը։ 2016-ին ձևավորված նոր կոալիցիան այլևս օբյեկտիվորեն ի վիճակի չէր հասարակությունը համախմբել գաղափարական այս կենտրոնը ներկայացնող ուժերի շուրջ։

Արևմտյան ապազգային կենտրոնը կարողացավ հմտորեն օգտագործել այս ճակատագրական վրիպումները։ Մի կողմից նա քայքայեց ազգային գաղափարական բևեռը՝ ազգային կուսակցություններին պառակտելով, մի մասին իր ազդեցության դաշտը քաշելով, ինչպես նաև «տրոյական ձիու» հնարքով այդ դաշտում իր ներկայացուցչին «ներդնելով», մյուս կողմից հիմնական հարվածային ուժ ձևավորեց, ի դեմս «կոռուպցիոն համակարգը տապալելու, քրեաօլիգարխիկ հանցավոր ռեժիմը հեռացնելու» լոզունգներով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի։ Ճարպկորեն իրականացված այս «ռեբրենդինգն» ավելի ակնառու դարձնելու համար հասարակությանը հրամցվեց բոլորի աչքում վարկաբեկված Տեր-Պետրոսյանի և նրա «հոգեզավակ» Նիկոլ Փաշինյանի հրապարակային գաղափարական հակադրման տեսարանը։

Այս իրավիճակում էլ Հայաստանը և գաղափարական 2 հակադիր բևեռները թևակոխեցին ընտրական հաջորդ շրջափուլը։

(շարունակելի)

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>