«Հեռացիր». Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցիների հանրահավաքին Մինսկում փոխարինել է ընդդիմության բողոքի ակցիան:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտ: Վերջիններս բացականչել են «Կեցցե՛ Բելառուսը», «Հեռացիր», «Հավատում ենք, կարող ենք, կհաղթենք» արտահայտությունները և ծածանել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշները:
Բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել նաև այլ քաղաքներում՝ Գոմելում, Բրեստում և Գրոդնոյում: Ցուցարարների հիմնական պահանջը նույնն է՝ նախագահի հրաժարականը:
Մինսկի Անկախության հրապարակում ավելի վաղ կայացել էր Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունենալով՝ բելառուս առաջնորդը բացառել էր երկրում նոր ընտրություններ անցկացնելու գաղափարը՝ ասելով, որ թույլ չի տա նման սցենար, քանի դա կլինի Բելառուսի վախճանը որպես պետություն:
Աղբյուրը՝ Tert.am