Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հերթական անգամ ֆիքսվեց, որ Հայաստանն ունի պոպուլիստ ղեկավար, ով լուրջ քայլերի ընդունակ չէ, չի տիրապետում քաղաքականության պատմությանը. քաղաքագետը՝ վարչապետի HARDtalk-ին տված հարցազրույցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի BBC-ի HARDtalk հաղորդման ժամանակ հնչեցրած պատասխանների բովանդակությունը շատ պարզ ու պրիմիտիվ էր, շատ դեպքերում թույլ պատասխաններ էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ըստ քաղաքագետի՝ դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում գնում է ծանր բանակցությունների է, սակայն պատրաստ չէ դրանց: «Նա ամբողջական պատկերացումներ չունի՝ ի՞նչ է անելու, ինչի՞ համար է անելու, ո՞րն է խնդիրը. Արցախի հարցն էլ ընդհանուր Հայաստանի հարց է, աշխարհաքաղաքական իրավիճակ է, դա ոչ պատրաստ մարդու հաղորդում էր, միջին հայը մոտավորապես նույն պատասխանները կտար, դրանք քաղաքական գործչի պատասխաններ չէին, ինչը ցույց է տալիս, որ պետությունը որպես այդպիսին պատրաստ չէ միջազգային հարաբերություններին»,- կարծիք հայտնեց նա:

Դիտարկմանը, որ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց իր հայտնի թեզի մասին, որ ԼՂ հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, Ստեփան Դանիելյանն ասաց, որ այդ բանաձևը դեմագոգիա է: «Սա ընդհանուր հարցից փախչելու եղանակ է, ժողովրդական բառով ասած՝ շուստրիություն: Այդ բանաձևը դատարկություն է, ոչ մի բան է և այդ բանաձևն անընդհատ կրկնելը ցույց է տալիս, որ այդ մարդն ընդհանարապես որևէ կոնցեպցիա չունի»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է և վերջ» և որ դա պատմական ճշմարտություն է, ինչի համար հաղորդավարը նրան մեղադրեց ազգայնական լինելու մեջ, Դանիելյանն ասաց. «Նախ՝ առաջին հերթին Փաշինյանը լեզվին չէր տիրապետում, գուցե հայերեն խոսեր ավելի հաջող պատասխաններ կտար, անգլերենը չէր բավականացնում: Երկրորդ՝ պատմության մեջ մտնելը ոչ մեկին չի հետաքրքրում, պատմության մեջ այնքան բաներ են եղել, որ հիմա փոխվել է: Նա Խոջալուի առումով էլ շատ կոնկրետ պատասխաններ պետք է տար և նաև որոշ դեպքերում էլ հենց Անգլիայի պատմությունից կամ քաղաքականությունից մի երկու խոսք ասեր, որին իրենք պատասխան չէին ունենա: Այդպես պետք է անի քաղաքական գործիչը, որն ունի մտահորիզոն, գիտի քաղաքականությունը, գիտի պատմությունը և ճիշտ պահին ճիշտ պատասխանը տալիս է, եթե իրեն մեղադրում են, ինքը հակառակ մեղադրանքն է անում»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, եթե այս հարցազրույցը տեղի չունենար, ինքը կիսո՞ւմ է այս կարծիքը, Դանիելյանը նշեց, որ այդ հաղորդումն առաջին հերթին նայում են որոշակի քաղաքական և փորձագիտական շրջանակներ և նման հաղորդումով պատկերացում են կազմում ղեկավարի մակարդակի վերաբերյալ:

«Հերթական անգամ ֆիքսվեց, որ Հայաստանն ունի ոչ պատրաստ, պոպուլիստ ղեկավար, որը լուրջ քայլերի ընդունակ չէ և նաև ինտելեկտուալ խնդիր ունի, չի տիրապետում ընդհանրապես քաղաքականության պատմությանը և նրբություններին: Սա ֆիքսեցին վարչապետի մասին որպես կարծիք, հիմա ով ինչպես դա կօգտագործի արտաքին քաղաքականության, բանակցությունների մեջ, դա արդեն ուրիշ խնդիր է. ուղղակի գիտեն, որ այդ մարդուն կարելի է շատ հեշտորեն մանիպուլացնել, ինչպես ինքն է հասարակությանը մանիպուլացնում, այդքան էլ լուրջ միջազգային քաղաքական գործիչները իրեն կմանիպուլացնեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ հաղորդավարը մեջբերեց ընդդիմադիրների այն հայտարարությունները, թե ինքը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը և դրա դեմ պայքարում է «լայվերով», ինչին Փաշինյանը պատասխանեց, թե Հայաստանը ժողովրդավար է հեղափոխությունից հետո և ինքն ուրախ է, որ ընդդիմությունը ազատորեն արտահայտվում է, Դանիելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է ասում, թե ինքը ժողովրդավարական երկիր է կառուցում:

«Ես նախկին իշխանություններին բազմիցս և սուր քննադատել եմ հենց իրենց իշխանության ժամանակ, բայց քաղաքական ազատություններն անհամեմատ ավելի շատ էին, քան հիմա և քաղաքական խոսքը բարձր ամբիոններից ավելի զուսպ ու հավասարակշռված էր և այդքան էլ օրենքներ չէին խախտում նույն խոսքի մեջ, որքան այսօրվա ղեկավարը: Այսինքն՝ այդ շտամպերը, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէր, հիմա ժողովրդավարական է նորից եմ կրկնում՝ ղալաթ է անում: Բնականաբար, իրեն հարց են տալիս, ինքը դեմագոգիայով է զբաղված և հերթական շտամպներն է փորձում օգտագործել»:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, Դանիելյանը նշեց՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ իրենք տապալել են դրա դեմ պայքարը: «Հիմա որ հարց են տալիս, ինքը պետք է հակառակն ասի, առաջին անգամը չէ, առաջին դեպքը չէ, իրեն ինչ-որ բան բացատրելն էլ անիմաստ է և մեզ պետք էլ չէ, մենք մեր կարծիքն ինքնուրույն ենք կազմում: Ամեն ինչի վերաբերյալ էլ ինքը հակառակն է ասում. ասում է՝ տնտեսությունն էլ է ծաղկում, ամեն ինչ լավ է, հիմա իր խոսքերը մեզ համար արժեք չունեն, քանի որ կա իրականություն, մենք էլ բանական մարդիկ ենք, տեսնում ենք՝ ամեն ինչ, իմաստը ո՞րն է իր խոսքերը մեկնաբանել»,- շեշտեց նա:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>