Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, ընդգծեց, որ դեռատի օրիորդ Մարիամն իր կամքը հնազանդեցրեց Տիրոջ հորդորին, և երբ ժամանակը եկավ, դարձավ Աստվածամայր, լույս աշխարհ բերեց մարդկության Փրկչին՝ կրելով բոլոր դժվարությունները, և յոթ վերքերը չսպիացած, ապրեց մեր փրկության համար իր զավակի խաչ բարձրանալու առաքելության գիտակցումով։

«Մարդկային կյանքը գեղեցկանում և իմաստ է ստանում հիշողություններով` բարի, արժանավայել կյանքի և գործերի մասին վերապրումով։

Աստվածապարգև կյանքը երկրային բարիքների վայելքը չէ միայն, այլ դրանք ստեղծելու և բացառապես ի բարիս գործածելու կարողությունն ու կամքը։ Աստծու առաջ ամենքս, բոլորս հավասար ենք, սակայն տարբեր է մեր առաքելությունը` ուսուցանել, քարոզել, ստեղծել, կռվել, բժշկել, ղեկավարել, որից չպետք է շեղվենք՝ գայթակղվելով փառասիրությամբ, հպարտությամբ, արծաթսիրությամբ։ Մաքո՛ւր պահենք մեր սրտերը և մեր աղոթքները, խնդրանքներն ու հայցվածները Նրան ուղղելիս չփորձենք «զմտաւ ածել», որ առավելության դույզն ինչ հնարավորություն ունենք։ Խոնարհենք մեր հայացքը` մտքի աչքերն առ Աստված ուղղելով։ Հնազանդեցնենք մեր կամքը, բարին, օգտակարը, ճշմարիտը կատարելու և լավը դառնալու հաստատուն համոզումով»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հաստատելով, որ զորությունների Տերը, Արարիչն ամենայն շնչավորների ու անշունչների, խաղաղ սրտի իղձերին կյանք պիտի պարգևի և իրականություն դարձնի բոլոր աղոթքներն ու հայցվածները։

Սրբազան Հայրը խոսեց նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակության մասին՝ ի մասնավորի ամրագրելով. «Մենք, քրիստոնյաներս, որպես տարվա բերքի խորհրդանիշ, օրհնելու նպատակով ընտրեցինք խաղողը, քանի որ մեր Տերը, Հիսուս Քրիստոս խաղողի որթը պատվեց հայտարարելով, թե «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհաննես 15:1)։ Այդ որթատունկի պտղի՝ խաղողի հյութն էր, որ Հիսուս օրհնեց «որպես Նոր Ուխտի» Իր արյուն (Մատթեոս 26:28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից և նոր կյանք ստացանք»։

Վերջում Մուշեղ Սրբազանը հորդորեց ամենքին ապրել Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ ու հայցվածով, շարունակել հավատալ և հուսալ ու սիրել հայրենի երկիրն ու մեկս մեկու և խնդրել` «Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>