Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմները և հայ երիտհեղափոխականները․ մաս III

«Ձախեր» և «աջեր» հասկացությունները պարբերաբար վերաիմաստավորվում են և ժամանակի ու տարածության մեջ տարբեր կերպ են ընկալվում։ Այսօր անգամ դժվար է լինում հասկանալ, թե որտեղ են վերջանում պահպանողականությունը, լիբերալիզմը և սկսվում մարքսիզմի ու սոցիալիզմի ընկալումները։ Օրինակ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մեջ կան ձախեր, ծայրահեղ ձախեր, պրոգրեսիվիստներ, կանաչներ, կենտրոնամետներ՝ խոշոր կապիտալի ու կորպորացիաների շահերը ներկայացնող «կորպորատիվ դեմոկրատներ», պահպանողականներ և այլն։ Նույն պրոցեսներն ընթանում են Եվրոպայում, և արդեն «աջերն» ու «ձախերը» սկսվում են տարբերակվել մուլտիկուլտուրալիզմի, էմիգրացիայի, ԼԳԲՏ ու կանաց իրավունքների, էկոլոգիական խնդիրներով ու բուժօգնության հանդեպ ունեցած վերաբերմունքով։

Օրինակ, 2019-ին Gallup-ի կողմից ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ 10 ամերիկացուց 4-ը կարծում է, որ Ամերիկայի համար սոցիալիզմը դրական ազդեցություն կունենա։

Ակնհայտ է մեկ բան՝ ԱՄՆ-ում և Երոպայում «իզմերը» միմյանց են խառնվել և գնալով ավելի դժվար է գլուխ հանել, թե ով ով է։ Գաղափարական տարերային պատկերացումներն են սկսել տիրել աշխարհում։

Ուլունքախաղ

1960-70-ական թվականներին Գերմանացի նշանավոր գրող Հերման Հեսսեն ԱՄՆ և Ճապոնիայի «ընդվզող երատիասարդության» շրջանում ամենաընթերցվող գրողն էր համարվել։ Հեսսեն նույնպես տարված էր պսիխոանալիզով, նույնպես հիասթափված էր տիրող իրականությունից։ Իր գլխավոր վեպի՝ «Ուլունքախաղի» համար ստացել է Նոբելյան մրցանակ։ Վեպն ինտելեկտուալների փակ հանրապետության մասին է, որտեղ գիտության և արվեստի շուրջ ինտելեկտուալ կատարելագործման են հասնում հանրապետության քաղաքացիները, բայց՝ աննպատակ։ Դա իրական կյանքի հետ կապ չունեցող «հանրապետություն» է։ «Ուլունքախաղի» հիմնարկներ է կարելի համար տարբեր համալսարանական շրջանակները, որտեղ ինտելեկտուալ մտավարժանքներ են ընթանում, սակայն ով ինչպե՞ս ու ինչի՞ համար է դրանք օգտագործում, արդեն այլ հարց է։

Լիբերալ և մարքսիստական մտքի կոնստրուկցիաներն իրական կյանքում փորձարկումների հետևանքները մեզ համար նույնպես անկանխատեսելի են։

Ի՞նչն է կարող խանգարել այն մարդկանց, որոնք ցանկանում են ջարդել հինը (մասնավորապես «Հին Հայաստանը») և կառուցել նորը («Նոր Հայաստանը»)։ Բնականաբար, արժեքային համակարգը, որի վրա խարսխված է ցանկացած «հին» հասարակություն՝ ընտանիք, կրոն կամ տվյալ դեպքում առհասարակ քրիստոնեությունը, «հնի» վրա խարսխված կրթական համակարգը, իրավական պատկերացումները և այլն։ Ամեն մի ավանդական արժեք խանգարում է գլոբալիստներին, որոնք կարող են լինել լիբերալ, նեոմարքսիստ կամ որևէ մի այլ «իզմի» կողմնակից։ Նոր արժեքները պետությունները փլուզելու համար հարմար գործիքներ են։

Առանց «Ուլունքաղաղի»՝ գիտությունն ու արվեստը դատապարտված են, դա ազատ մտքի թռիչք է, սակայն այդ տեսությունները «հինը» ջարդելու համար օգտագործողների նպատակներն ակնհայտորեն այլ հարթությունում են գտնվում։

Ֆեմինիզմ, հակաազգայնականություն, հակաքրիստոնեություն, ԼԳԲՏ շարժում, պատմության վերանայում, Արցախի խնդրի վերանայում, «հոգեբանական տրավմայի» հասցնող Ցեղասպանության խնդիր և այլն, կարճ ասած՝ «ՀուԶանգ ու Զանգ»-ը այն հարցերն են, որ հայ «հեղափոխականների ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Pink Floyd-ի «Another Brick In The Wall»՝ «Հերթական աղյուսը պատի մեջ» տեսահոլովակը կրթական համակարգի մասին է, որտեղ ջարդում են մարդու անհատականությունը՝ նրան դարձնելով «պատի» հերթական աղյուսը։ Բնականաբար, կրթական համակարգը համահարթեցման մեխանիզմ է, սակայն ցանկացած նոր «հեղափոխական» կրթական համակարգ նորովի համահարթեցման մեխանիզմ է և այդ հողմապտույտից դուրս գալ հնարավոր չէ, սակայն հարց է, թե ի՞նչ է մեզ փորձում քարոզել նոր համակարգը և ի՞նչ հետևանքների է այն կարող բերել։ Այն, որ Հայ եկեղեցին դեռևս միջնադարում է գտնվում և իրականության հետ հատում չունի, միանշանակ է։ Այն, որ մեր կրթական համակարգը վերափոխման խնդիր ունի, նույնպես անվիճելի է։ Այն, որ մեր «ավանդույթներից» շատերը հակաէսթետիկ են ու վնասակար, նույնպես անհերքելի է, սակայն ի՞նչն ենք փոխում, ի՞նչն ենք թողնում, ի՞նչն ենք վերափոխում, շատ լուրջ քննարկման խնդիրներ են ու հաստատ ոչ կեղծ «հեղափոխականների» անելիքը։

Հայ «հեղափոխականները» հենց այդ ինստիտուտների վրա են այսօր ֆիքսվել, նրանք ցանկանում են «իրենց կետից» ամեն ինչ սկսել, սակայն որն է այդ կետը։ Ի տարբերություն լիբերալների, մարքսիստների և մյուս «իզմերի»՝ իրենք այդ կետը չունեն։ Չունեն նաև համապատասխան գիտելիքներ, չունեն աշխարհայացք, չունեն անհրաժեշտ ունակություններ, սակայն որոշել են «ռեֆորմներ» իրականացնել։ Ռեֆորմներ, անշուշտ, պետք են, սակայն ովքեր են դրանք անում և ինչ են ցանկանում կառուցել, դա է հիմնական խնդիրը։ Այս պահին ընդամենը քանդում են հինը՝ տեղը ոչինչ չառաջարկելով։

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ Նոտր-Դամի եկեղեցին անվանափոխել էին «Բանականության տաճար», փորձում էին ավիրել Սեն-Դենիի թագավորական գերեզմանոցը։ Նրանք հայտարարում էին, որ քաղաքական ռեֆորմներից անցում են կատարում մշակութային տրանսֆորմացիաների։ Ցանկացած հեղափոխություն, թեկուզ հայկական «հեղափոխության» պես անբովանդակ, ցանկանում է մշակութային տրանսֆորմացիաներ սկսել և կառուցել «նոր քաղաքակրթություն»։

«Նոր աշխարհ», նոր մարտահրավերներ

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները չի կարելի դիտարկել առանց համաշխարհային զարգացումների, դա աքսիոմ է։ Մինչ Հայաստանին անցնելը, կարճ դիտարկենք Եվրոպայի փորձը։ Ավանդական ինստիտուտները ջարդելը և նոր արժեքներ ստեղծելը, որի հիմքում մուլտիկուրտուրալիզմն է, պացիֆիզմը, բոլոր տեսակի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, պոլիտկոռեկտությունը, որոնք պետք է մարդկությանը հասցնեն երջանկության և հարմոնիայի, մի լուրջ խնդրի առջև են կանգնեցրել։ Միգրանտները, մասնավորապես մուսուլմանները, այդ արժեքները չեն ընդունում, ինչը նման հասարակություններին անպաշտպան է թողնում նրանց առջև։ Ագրեսիվ, չասիմիլացվող, Եվրոպան իսլամի աշխարհի վերածելու երազանքով տարված համայնքը չի ընդունում նոր մշակույթը։ Թե ինչ հետևանքների դա կբերի, դեռևս անկանխատեսելի է։ Դա չի նշանակում, որ «եվրոպական» արժեքները վատն են, դրանք այն արժեքներն են, որոնց մասին շատերը դարերով երազել են, սակայն Եվրոպայում կան տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք դա չեն ընդունում՝ առաջացնելով կոգնիտիվ դիսոնանս։

Հիմա գանք մեր տարածաշրջան։ Եթե մեր հարևանները Թուրքիայի ու Ադրբեջանի պես ագրեսիվ երկրներ են, իսկ մյուս կողմից Իսլամական հանրապետությունն է, ապա պացիֆիզմը, ավանդույթների դեմ պատերազմը «Նոր Հայաստանին» կարող են անպաշտպան թողնել իր հարևանների առջև։ Դա է այն հիմնական խնդիրը, որը պետք է քննարկման թեմա դառնա ապագա կառավարության համար։

Ստեփան Դանիելյան

Հոդվածի առաջին մասն՝ այստեղ։

Հոդվածի երկրորդ մասն՝ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>