Նոր դաշինքը պետք է դրական սպասումներ արթնացնի
Երեկ հայտնի դարձավ, որ «Համախմբումը», «Դեմկուսը» և «Երրորդ Հանրապետությունը» միասնական դաշինքով են գնալու ընտրություններին: Համագործակցության հուշագրում բավականին դրական էլեմենտներ են առկա, որոնք հուսադրում են, սակայն դա բավական չէ: Նոր ձևավորված դաշինքը, որը կարող է նաև ընդլայնվել, պետք է հասարակության մոտ նոր սպասումներ առաջացնի հետևողական աշխատանքի շնորհիվ:
Քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց քվեն այս դաշինքին տալու պարագայում՝ հիասթափություն չեն ապրելու, այլ հակառակն ականատես են լինելու արմատական փոփոխությունների:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

