Տեսնես էս մարդը հասկանո՞ւմ է՝ ինքն ով է, ի՞նչ դիրք է զբաղեցնում
Դիտել նաև
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչությանը. փաստաբան
Տեսնես էս մարդը հասկանո՞ւմ է՝ ինքն ով է, ի՞նչ դիրք է զբաղեցնում, դարերից եկող հայությունը՝ իր անկախ երկրի ղեկավար ասելով ինչպիսի իդեալներ է ունեցել, համայն հայությունն այսօր ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի Հանրապետության Վարչապետից։
Ախր ո՞նց կարելի է այս կարգի փողոցային, անմակարդակ, գեղցի լեքսիկոնով խոսել կառավարության նիստում ու պառլամենտում։ Դու հո կիսաբաց լուսամուտների հերոս չե՞ս, դու հո ձեր խոհանոցում երկու բաժակ տնական արաղ «քցած» պոռոտախոս համբակ չե՞ս։ Դու էս մինչև ո՞ւր ես իջեցնելու մեր քաղաքակրթական նշաձողը, դու ե՞րբ ես հասկանալու, որ խոսքդ արդեն, զզվանքից ու արհամարհանքից բացի, այլ զգացողություն չեն առաջացնում մարդկանց մոտ։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

