Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներն այս շաբաթ գերազանցել են չեզոք հոդվածներին, դրական հոդվածներ չեն հայտարարագրվել․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 333 հոդված, որոնցից 176-ը եղել է բացասական, 157-ը՝ չեզոք։ Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներն այս շաբաթ գերազանցել են չեզոք հոդվածներին, դրական հոդվածներ չեն հայտարարագրվել։

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի առճակատումը շարունակվում է։ Ըստ Դավիթ Սանասարյանի, Արսեն Թորոսյանը որպես վկա պիտի գա դատարան. անակնկալ հարցեր կան։ Նա հավելել է․ «Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չէի թողնի ուսումնասիրել, որովհետև դրա համար մասնագիտացված կառույց կա, այլ աշխատակիցներիս կհանձնարարեի ուսումնասիրել և տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար է, և մեկ անձի գնումով՝ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է։ Թող պարզեն համապատասխան մարմինները, այստեղ դատախազությունն էլ անելիք ունի»։

Ըստ Մարինե Սուքիասյանի, ով ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնությունը, «Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապական խնդիր չեն։ Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը: Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է»:

Ըստ մամուլի` Արսեն Թորոսյանը շուտով պաշտոնանկ է արվելու, նույնիսկ քննարկվում են Արսեն Թորոսյանին փոխարինող թեկնածուների անունները, որոնք ըստ տարբեր աղբյուրների` հովանավորվում են վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի կողմից:

«Լույս» խմբակցության Երևանի ավագանու անդամ Թեհմինա Հարությունյանը գտնում է, որ Արսեն Թորոսյանը պետք է հեռանա պաշտոնից․ «Հասկանալի է, որ Արսեն Թորոսյանի մեծ ցանկությունն առ անձնական «ես»-ի պաշտամունք անցնում է թույլատրելի սահմանը, չի ուզում որևէ մեկի մասնագիտական գիտելիքներն ու պրոֆեսսիոնալիզմն ի հայտ գա իր շրջակա միջավայրում: Գիտե՞ք ինչու: Բարդույթ, զուտ բարդույթ: Իհարկե, ավելի խրթին է աշխատել սեփական մտածելակերպով ու որակներով մարդու հետ, նույն հարթության վրա, որպեսզի որևէ տեղ չերևա դիմացինի առավելությունները: Բայց ոչ այս դժվարին իրավիճակում: Եվ, իսկապես, եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան: Հարգե´ք մեզ, հարգե´ք ժողովրդին ու հեռացե´ք: Ի սեր Աստծո, հեռացե´ք...»

Վերջերս պաշտոնից հեռացավ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։ Մամուլում նշվել էր, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է, ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ-ում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>