Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

100 ավտոբուսի փոխարեն՝ քաղաքապետարանը որոշել է ձեռք բերել 100 «Գազել». Դավիթ Խաժակյան․ Տեսանյութ

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ

– Պարոն Խաժակյան, Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը, և ուշագրավ է, որ քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշված է. «Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը՝ մասշտաբային ու անիրագործելի թվացող ծրագիրը համայնքը նախաձեռնեց սեփական ուժերով»: Սա Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից չէ՞ր, ինչո՞ւ է այսպես ներկայացվում:

– Մարությանի նախընտրական խոստումներից էր, որը հետագայում ձևափոխվեց նրան, որ դրա դիմաց պետք է բնակիչները վճարեն, հետո հասկացան, որ դա անիրատեսական ծրագիր է, և պետք է լինի մեծ ներդրում համայնքի կողմից: Նախ՝ խոսենք այն մասին, թե այդ ներդրումն ինչի հաշվին եղավ: Թվում է, թե լավ է, երբ 500 վերելակ է տեղադրվում, և ամեն դեպքում, այն շենքերի բնակիչները, որոնք երթևեկում էին, այսպես ասած՝ մահվան վերելակներով, գոհ և շնորհակալ կլինեն, ինչը լավ է: Բայց ասել, որ լավ կլինի՝ հաջորդ տարի էլ 500 վերելակ փոխենք, նշանակում է՝ ասել՝ լավ կլինի, որ հաջորդ տարի էլ բազմաթիվ այլ ծախսեր չիրականացվեն:

Այս գումարը, որը գոյացավ վերելակների համար, գոյացավ 2019թ. բյուջեի ծախսերի թերակատարումից: Բազմաթիվ ծախսեր, մանկապարտեզների վերանորոգումներ, տարատեսակ ծախսեր չիրականացվեցին, և իրականացվեց սա: Եվ, ընդհանուր առմամբ, բյուջեն 30 տոկոսով չէր կատարվել, գոյացել էր 11-12 մլրդ դրամ, որն ամբողջությամբ դրվեց վերելակների արդիականացման վրա: Հիմա, եթե ասենք՝ թող 2021թ. էլ սա լինի, նշանակում է՝ ասենք՝ թող 2020թ. ևս բազմաթիվ այլ ծախսեր չիրականացվեն:

Մենք առաջին իսկ օրվանից պնդել ենք, որ վերելակների տեղադրումն ինքնանպատակ չէ, պետք է դրա կառավարման մոդելը լինի: Նոր վերելակը տեղադրվեց՝ ո՞վ է իրականացնելու դրա սպասարկումը: Իհարկե, իրենք կասեն` համատիրությունները, բազմաբնակարան շենքի լիազոր մարմինը և այլն, բայց մենք գիտենք՝ ինչպիսի վիճակում են գտնվում այդ մարմինները: Առանց համատիրությունների ռեֆորմի՝ այդ վերելակները շատ շուտ շարքից դուրս են գալու, և չեն լինելու միջոցներ անգամ ընթացիկ սպասարկումների համար: Այդպիսի ահազանգեր մենք արդեն իսկ ունենք 2019թ. տեղադրված 20-30 վերելակների մասով, և համոզված եմ, որ նույնը լինելու է այստեղ:

– Դուք կիրառեցիք «մահվան վերելակներ» ձևակերպումը, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը խոսում էր նաև «մահվան գազելների» մասին, որոնց փոխարինելու համար նախնական 100 ավտոբուսների մրցույթ էր հայտարարվել: Ի՞նչ եղան այդ 100 ավտոբուսները:

– Իմ տեղեկություններով՝ այդ 100 ավտոբուսների մրցույթը շուտով հայտարարվելու է չկայացած՝ տարբեր պատճառներով: Ես որքան հասկանում եմ՝ այդ հայտարարված մրցույթի հայտերի և մասնակցության որոշակի խնդիրներ են առաջացել, և ստացվել է այնպես, որ այդ 100 ավտոբուսները չեն գալու, քաղաքապետարանն էլ այդ ամենը հասկանալով՝ որոշել է ձեռք բերել 100 միկրոավտոբուս, այն է՝ «Գազել»: Ստացվում է, որ բնակիչներին խոստացան, որ 112 մետրանոց ավտոբուս պետք է ներկրեն, իսկ փոխարենը՝ խոստացան բերել 100 «Գազել»:

Երբ կարդացի այդ 100 «Գազելների» հայտարարությունը, ապշեցի, որովհետև գրել էին՝ այն, ինչ հնարավոր չէր երեկ, հնարավոր է այսօր: Ես ապշած նայում էի, թե արդյո՞ք հնարավոր չէր երեկ ունենալ «Գազելներ»: Ես տեղեկացնում եմ, որ արդեն մինչև օգոստոս ամսվա վերջ Երևանի տրանսպորտային ցանցից այն 450 գազելները, որոնք պետք է մաշվածության պատճառով դուրս մնային, արդեն դուրս են մնացել: Հիմա պատկերացրեք՝ սեպտեմբերից ամեն ինչ մեծ թափով բացվում է, մարդիկ դուրս են գալիս փողոցներ և տեսնում են, որ իրենց երթուղայինը պարզապես չի գալիս, այդ գիծը փակվել է կամ այդ գծում 50 մեքենայի փոխարեն՝ 30 է:

– Մաշտոցի պուրակի շուրջ բարձրացված աղմուկը որքանո՞վ է արդարացված, հատկապես, որ Հայկ Մարությանը պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել, իսկ քաղաքապետարանի մասնագետ Քրիստինե Վարդանյանն էլ նշեց, թե պուրակի հատված ծառերը թեղիներ են, որոնք տարիների ընթացքում արդեն այնպիսի վիճակում էին, որ հնարավոր չէր պահել, և հատվել են` հենց ծառերի նկատմամբ մարդասիրական վերաբերունքից ելնելով. դրանց փոխարեն սոսիներ կտնկվեն: Սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ սոսիներ էլ չեն տնկվելու:

– Մենք այնտեղ ունենք մի պատկեր, երբ այգու մեջ կառուցվում է հիմնական շինություն, ընդ որում՝ նրբություններ կան, որոնք մեր հայրենակիցները կարող են չիմանալ, չխորանալ, բայց խորանալ է պետք: Երբ Մարությանն ասում է՝ համաձայնության է եկել սեփականատիրոջ հետ, առաջ դա մասնավորի սեփականությունն էր, հիմա համայնքինն է: Տպավորություն է ստեղծվում, թե այդ հողակտորը այգու մեջ եղել է օտարված, և Մարությանն իր մեծագույն ջանքերով դա կարողացել է հետ բերել: Այդպիսի բան, բնականաբար, չկա: Հողակտորի սեփականություն այնտեղ չի եղել, այդ շինությունն է եղել սեփականություն, և հողը վարձակալական հիմունքներով է տրվել: Այն պահից, երբ շինությունը քանդվում է, դադարում է դրա՝ որպես այդպիսին, սեփականություն լինելը: Հիմա մի կտորի շինությունը քանդվել է, սեփականությունը դադարել է, մնացած հատվածում ամբողջությամբ այն իրականացվել է: Հիմա, ըստ էության, արդեն ամբողջ տարածքը նոր կառուցապատված վիճակում անցնում է այդ մասնավորի տիրապետման տակ: Ստացվում է, որ Մարությանը, այդուհանդերձ, երկարաձգեց այդ գործընթացը, որ այդ սրճարանն այնտեղ շարունակի լինել:

Հիմա արդյո՞ք իրավունք ունեն ասելու, որ ազատագրում են, և այլն: Որտեղ իրենք քանդում են ամբողջությամբ, համոզված եմ, որ այդտեղ որևէ խոչընդոտ չկար, որին ձեռք չեն տալիս, համոզված եմ, որ այդտեղ եղել է որևէ միջամտություն: Հիմա մարդիկ կմտածեն, թե Մարությանն ինչ շահ ունի. այդ ամենը մի օր վեր կհանվի:

– Այս հակասությունն ինչո՞վ է պայմանավորված՝ հաշվի առնելով, որ նույն Հայկ Մարությանը տարիներ առաջ պայքարում էր Մաշտոցի պուրակի համար:

– Այս իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց պայքարը միտված է եղել նրան, որ այն, ինչ իրականացվում է, իրականացվի իրենց կողմից: Եթե նախկին իշխանություններին են խնդրել, իշխանությունները թույլ են տվել, աղմուկ է բարձրացվել, հիմա իրենց խնդրեն, իրենց մերձավորները դա անեն: Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ Մաշտոցի պուրակում էին, այսօր ավագանու իշխանական անդամներ են, և հիմա արդեն ծառը կարող է փչացած լինել, երբ հատում են: Գուցե նրանցից ոմանք սրտնեղում են, բայց այդ ամենը կոպեկի արժեք չունի, եթե այդ գործողությունն իրականացվում է, Մարությանը դրա վրա աչք է փակում, հիմա էլ գնացել է արձակուրդ:

– Ի դեպ, սա այս ընթացքում Հայկ Մարությանի ո՞րերորդ արձակուրդն է:

– Այս մեկ ամսվա մեջ երկրորդն է, ընդ որում՝ ավելի մեծ ժամանակային հատվածով, բայց տարվա մեջ բազմիցս նա վերցրել է: Ես չեմ հաշվում, դա ինձ քիչ հետաքրքիր է, որովհետև գա աշխատանքի, չգա աշխատանքի, տարբերությունը էապես չի զգացվում: Բայց մարտ ամսվանից, ինչ սկսվեց այս կարանտինը, գործընկերներիցս մեկը լավ արտահայտություն արեց, ասում է՝ յուրաքանչյուր վարակակիր աշխատողի հետ Մարությանն ինքնամեկուսացվեց, այսինքն՝ հենց պարզվում էր՝ մեկը վարակակիր է՝ նա ինքնամեկուսանում էր, անցնում էր այդ 14 օրը, հետո նորից պարզվում էր, որ մեկը վարակակիր է, նա նորից ինքնամեկուսանում էր:

– Բայց նա ասել էր, որ, եթե լայվ չի մտնում, դա չի նշանակում, որ նա չի աշխատում:

– Հիմա եթե ասեմ՝ չեն հավատալու մարդիկ, բայց եթե քաղաքապետարանում ծանոթներ ունեն, հարցուփորձ անեն՝ կիմանան. Մարությանը յուրաքանչյուր օր ժամը 11-ից, 12-ից շուտ աշխատանքի չի գալիս:

– Գուցե գիշերը երկար է աշխատում, դրա համար…

– Դա իրենց պատճառաբանություններին շատ նման կլիներ, բայց դրա համար կարելի է մի պարզ բան անել՝ քաղաքապետարանի կողքով երբ անցնում ես, նայես՝ այդ լույսը վառվո՞ւմ է, թե՞ ոչ: Հիմա ինձ կլսեն ու գուցե լույսը վառ կթողնեն: Շատերը կմտածեն՝ անլուրջ բան եմ ասում, բայց պետք է պարզապես քաղաքապետարանի ներսից հարցնել՝ երբ է գալիս աշխատանքի, երբ է գնում:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>