Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք»

Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս օրերին կրկին ակտիվացել են աշխատանքները թե՛ Ընտրական օրենսգրքի քննարկումների, թե՛ սահմանադրական փոփոխությունների շուրջ: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների հարցում ավելի ակտիվ են մասնագիտական հանձնաժողովի անդամները, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողն ու ջատագովը հենց իշխող խմբակցությունն է:

Բանն այն է, որ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձևաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Արդեն տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, և թեմաներն էին նախընտրական քարոզարշավը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը:

Նկատենք, սակայն, որ իշխանական խմբակցությունը նպատակ ունի Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ բերել միայն գարնանային նստաշրջանին։ Հիշեցնենք, որ այս փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը չընդունեցին խորհրդարանում դեռևս մեծամասնություն կազմող հանրապետականները:
Նկատենք՝ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր, և դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:

Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։

Հավելենք, որ այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները հայեցակարգը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, սակայն քվեարկությունը խորհրդարանում կրկին նախատեսված է հաջորդ տարի:

Այսինքն՝ հաջորդ տարին ակտիվ է լինելու նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքերի ընդունման առումով: Մենք տեղեկացանք, որ այս պահին երկու խումբն էլ շարունակում են աշխատանքները ժամկետներում տեղավորելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>