Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց դրանք

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դատավարության ձգձգման հանգամանքներին և դատավարության ընթացքում տեղ գտած խախտումներին։

Արամ Վարդևանյանի դիտարկմամբ` դատավարության կողմերից մեկն իրականում առանց որևէ փաստարկի, պարզապես իրավական գործընթացին անհարիր ու մերկապարանոց հայտարարություններով է հանդես գալիս, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած ցանկացած դիրքորոշում և հայտարարություն փաստարկված է։

«Երբ հակառակ կողմը մշտապես փորձում է որոշ պիտակավորումներ գտնել ու գնահատականներ տալ դատական նիստերի ձգձգումների վերաբերյալ, այդ գնահատականները որևէ աղերս չունեն իրականության հետ, որովհետև բոլոր դատական նիստերին մենք մշտապես մասնակցում ենք, նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Մի քանի դատական նիստեր չկայացան պարզապես դատավարության մասնակիցների չներկայանալու պատճառով»,–նշում է փաստաբանը։

Արամ Վարդևանյանի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մասին բացասական լույսի ներքո խոսելն անհմին է ու անտեղի, որովհետև ոչ իրավաբանները չեն պատկերացնում քրեական դատավարության փուլային գործընթացը, մինչդեռ մասնագետները քաջատեղյակ են, որ առավել ևս 80 հատորից ավելի մեծ քրեական գործն ունի որոշակի դատավարական փուլեր։

«Մենք այժմ գտնվում ենք միջնորդությունների ներկայացման փուլում, որը դատաքննության բաղադրիչներից մեկն է։ Երբ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի պաշտպանական կողմին զրկեն միջնորդություններով հանդես գալու իրավունքից, նույն դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ կայացվեց արձանագրային որոշում, որ նշված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, չունի քրեադատավարական որևէ հիմք, հետևաբար մեր միջնորդությունները չեն գնահատվում որպես իրավունքի չարաշահում»,–նշում է փաստաբանը։

Այդուհանդերձ Արամ Վարդևանյանը շեշտում է այն հանգամանքը, որ դատավարության ընթացքում իրենք արձանագրել են էական խախտումներ, որոնք սկսվել են սույն դատավարության հենց առաջին օրից, երբ քրեական գործի հարուցումը տեղի էր ունեցել և Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել առանց նրա` որպես պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Փաստաբանի գնահատմամբ` մյուս էական ու մեծ խախտումն առնչվում է Քրեական օրենսգրքի հենց մեղադրանքին, ինչն ըստ էության անկյունաքարն է` 300.1 հոդվածը, «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ, և հենց այդ նույն հոդվածը, որն իրավական որոշակիությանը որևէ կերպ չի համապատասխանում, և նույն 7-ի գործով որպես հետադարձ ուժի հիմք 2008թ.–ին չկար։ 300.1 հոդվածն այդ ժամանակ Քրեական օրենսգրքում ընդհանրապես գոյություն չուներ։ Բացի նշվածից, Վարդևանյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին մինչ օրս չի ներկայացվել քրեական գործին առնչվող բոլոր հատորները, քանի որ 80 հատորից զատ կան նաև այլ հատորներ, որոնցում, ըստ նրա, առկա են այնպիսի ապացույցներ, որոնք ամբողջությամբ հերքում են հենց մեղադրող կողմի դիրքորոշումները։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>