Բելառուս ժողովուրդ, մի կրկնեք սխալը, որը թույլ ենք տվել՝ հայերս, հավատալով Հայաստանի նոր հեղափոխական իշխանություններին. Մհեր
Դիտել նաև
Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է զինվորական հավաքների մասին
Բելառուսի պատվիրակությունը Երեւան ռազմական ինքնաթիռով է ժամանել
Բելառուսը զորքերը տեղափոխում է Ուկրաինայի սահման
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը
Պահանջում ենք ազատ արձակել Բելառուսում ձերբակալված քաղակտիվիստներին. Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ
Երգիչ Մհեր Արմենիան Facebook-յան էջում նոր հրապարակում է արել ու դիմել Բելառուսի ժողովրդին։ Նա նրանց կոչ է արել «չկրկնել սխալը, որը թույլ են տվել հայերը»։
«Բելառուս ժողովուրդ, մի կրկնեք սխալը, որը թույլ ենք տվել՝ հայ ժողովուրդը՝ հավատալով Հայաստանի նոր հեղափոխական իշխանություններին լավ կյանքի մասին նրանց սուտ խոստումներով։ Մեր իսկ ձեռքերով նրանց իշխանության ենք բերել եւ երկրի կառավարումը տվել անպատասխանատու աֆերիստների ու ստախոսների ձեռքը, հիմա էլ տանջվում ենք…։ Միայն թե այն, ինչ հիմա տեղի է ունենում Բելառուսում, ինձ հիշեցնում է «2008թ.-ի մարտի 1-ը» Երեւանում, ոչ թե 2018թ.-ի թավշյա հեղափոխությունը»,- գրել է նա։