Ինչու՞ եք իզուր սին հույսեր փայփայում ու էսպիսի աժիոտաժ ստեղծում
Այսօր վերջին 10-ամյակում միակ ընտրությունն է, որ ես ոչ թեկնածու եմ, ոչ վստահված անձ, ոչ էլ դիտորդ։
Չեմ մասնակցում որևէ կերպ, քանի որ համարում եմ, որ ընտրությունը ոչ միայն քվեարկություն է, այլ գործընթաց, որն իր մեջ ներառում է բազմաթիվ կոմպոնենտներ, սկսած քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ վերաբերմունքից մինչև երկրում առկա մթնոլորտը՝ սոցիալական պայմաններից մինչև քաղաքական միջավայր։
Նախընտրական ողջ ընթացքում քաղաքական բանտարկյալների առկայությունը՝ ի դեպ նրանցից մեկն էլ՝ Անդիրաս Ղուկասյանը անհավասար պայմաններում էր գտնվում ողջ քարոզչության ընթացքում, թեև թեկնածու էր, Արթուր Սարգսյանի՝ "Հաց Բերող" հացադուլի մեջ գտնվելն ու վախճանը, կրթական համակարգի ու դպրոցների տնօրենների նեգրավվածությունը ընտրակեղծարարության մեջ բավարար հիմք են ընտրական միջավայրի մասին եզրակացություն անելու։ Իսկ քվեարկությունը չի կարող հրաշքով փոխել էն ինչ կա։
Ինչու՞ եք իզուր սին հույսեր փայփայում ու էսպիսի աժիոտաժ ստեղծում, չեմ էլ հասկանում։
Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

